Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատճառն այն է, որ Դիլան Յեշիլգյոզը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը

Հուլիս 13,2023 21:44

Նիդերլանդների վարչապետ Մարկ Րյուտեի հրաժարականից հետո արդարադատության և անվտանգության նախարար Դիլան Յեշիլգյոզը հայտնել է, որ պատրաստվում է առաջադրել  իր թեկնածությունն իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, եթե նա ընտրվի կուսակցության նախագահ, կառաջադրի իր թեկնածությունը Նիդերլանդների վարչապետի պաշտոնում։

Դիլան Յեշիլգյոզը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների թիրախում ոչ միայն ազգությամբ թուրք լինելու, այլև այն պատճառով, որ, ըստ թուրքական ԶԼՄ-ների,  նա ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։ Աղբյուրը նշում է, որ Յեշիլգյոզն այս պահի դրությամբ Նիդերլանդների խորհրդարանի ազգությամբ թուրք  5 պատգամավորներից մեկն է։

Թուրքական լրատվամիջոցները իրենց հրապարակումներում  տարածում են Յեշիլգյոզի մի լուսանկար, որում  նա լուսանկարվել է  ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ 1990թ․-ին Տեղ գյուղում արված հայտնի  լուսանկարի ֆոնին։

Հրապարակման մեջ շեշտադրումներ է արվում այն մասին, որ Յեշիլգյզը թշնամաբար է տրամադրված թուրք ազգի նկատմամբ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31