«Ազատություն». Ստեփանակերտցի Արշակ Աբրահամյանը վաղ առավոտից շրջում է խանութներով, տասից ավելի վաճառասրահ է մտել, միայն մի տեղ հաց է գտել ու մի քանի ոչ շատ օգտագործվող ապրանք:
«Հացից բացի եղել է հիմնականում այնպիսի բան, որ չի օգտագործվում այդքան շատ: Մի խանութում հանդիպել եմ մի քանի պաչկով կարմիր պղպեղ, ուկսուս, սոդա», – ներկայացրեց Աբրահամյանը:
Հացի խնդիր ստեղծվում է, քանի որ բենզին չկա հացը խանութներ հասցնելու համար, երկար հերթեր են փռերի առջև։ 120 հազար մարդ սովի սպառնալիքի տակ է, ասում է Արշակ Աբրահամյանը:
«Փորձում են, բնականաբար, իրենց քաղցը հագեցնել ձեռքի տակ եղած սննդամթերքի միջոցով՝ չնայած շատ քիչ քանակությանը: Որպես այդպիսին՝ սով նկարագրելը, բնականաբար, մի քիչ շատ ծայրահեղ կլինի, բայց արդեն իրավիճակը, օղակը սեղմվում է», – ասաց Ստեփանակերտի բնակիչը:
Կարդացեք նաև
Ստեփանակերտում գործող Շուշիի մանկապարտեզի տնօրենն ասում է՝ փոքրիկները նկարչության ժամին նկարում են այն, ինչի համը կուզեին տեսնել:
«Արդեն մրգի հարցը դժվարացավ, երեխաները զրկվեցին մրգից: Երբ ազատ նկարչություն ես հանձնարարում, երեխաները միրգ են նկարում, քանի որ դրան կարոտ են», – նշեց էմմա Աբրահամյանը:
Սուսան ԲԱԴԱԼՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: