Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 13-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետնախարար Թոբիաս Լինդների գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է համագործակցությունը Գերմանիայի հետ: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ վերջին տարիներին ընդլայնվել եւ խորացել է Հայաստանի ու Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը, ինչին նպաստել է նաեւ խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը:
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով ԼՂ-ում առկա հումանիտար ճգնաժամը եւ դրա հաղթահարման հարցում կարեւորել միջազգային գործընկերների, այդ թվում` Գերմանիայի դերակատարությունը:
Անդրադարձ է եղել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարեւորությանը:
Կարդացեք նաև
Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:
ՀՀ ազգային ժողով