Մոսկվան սատարում է ցանկացած կառուցողական միջնորդություն, որը կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ հուլիսի 15-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը:
«Մենք սատարում ենք ցանկացած կառուցողական երկխոսություն, որը կհանգեցնի կայուն խաղաղության: Ուստի պետք է եզրահանգումներ անել՝ ըստ արդյունքների»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ