«Ազատություն». Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իսրայելի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Յոավ Գալանտի հանդիպումը, որի ընթացքում ընդգծել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև գործընկերության բարձր մակարդակը «կարևոր դեր է խաղում ոչ միայն երկու պետությունների զարգացման, այլև ողջ տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: