Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը կոչ է անում իրավապահ մարմիններն այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել

Հուլիս 13,2023 17:15

Արցախի լիակատար պաշարման պայմաններում, երբ բնակչությունը դիմակայում է ծանր դժվարություններին ու փորձություններին, մենք ինքներս ներսում պետք է առավելագույնս զսպվածություն ու միասնականություն դրսևորենք:

Հումանաիտար աղետը, որում հայտնվել է Արցախը, նաև հոգեբանական շատ ծանր ազդեցություն է թողնում մարդկանց վրա, սակայն դա չի արդարացնում բռնության կամ հարաբերություններն ուժի միջոցով պարզելու որևէ դեպք: Յուրաքանչյուր նման դրսևորում մեր դեմ է աշխատում, առաջին հերթին մեզ է վնասում:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը կոչ է անում իրավապահ մարմիններն այս իրավիճակում առավելագույնս զգոն ու պատասխանատու լինել:

Մենք այս իրավիճակը կարող ենք հաղթահարել միայն մեր օրինապահությամբ, համակեցության կանոնների պահպանմամբ, միմյանց նկատմամբ հարգանքով ու միմյանց թիկունք կանգնելով:

Արցախի անվտանգության և զարգացման ճակատ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31