Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մահացել են Լեռնային Ղարաբաղում ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով: 21-րդ դարում: Սա չպետք է հանդուրժել. Արարատ Միրզոյան

Հուլիս 13,2023 17:07

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառումը

Լաչինի միջանցքի 7-ամսյա շրջափակումը և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա. ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով մահացել են Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3 տարեկան Լեոն և 6 տարեկան Գիտան։ 21-րդ դարում: Սա չպետք է հանդուրժել։

Հիշեցնենք. Հուլիսի 7-ին` ժամը 22:00-ին, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչ Վ. Ն.-ն, ոստիկանություն է դիմել այն մասին, որ իր երկու անչափահաս երեխաներին` 3 տարեկան Լ. Ն.-ին և և 6-ամյա Գ.Ն.-ին, նույն օրը ժամը 14:00-ի սահմաննեում թողել է տանը` առանց հսկողության և ինքը աշխատանքի բերումով մեկնել Մարտակերտ քաղաք։

Անչափահաս երեխաները հայտնաբերել են մեքենայի մեջ: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է հանդիսացել մեքենայում բարձր ջերմաստիճանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Է է է պարոն Միրզոյան քաղաքահիրդ աշխարհը 20րդ դարից վերաեսրձել է 11-դար՝իսկ մենք՝միամիտներս միայնակ անցել ենք 21-րդ դար։Հիմա թուրք-սելջուհների արշավանքների դարն է։Բաա՞

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31