Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում, Մարշալ Բաբաջանյան և Ալմա-Աթայի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ ավտոմեքենայով շրջում են Ս․ Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Կարդացեք նաև
ԼՐԱՑՈՒՄ․ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ավելի ուշ հերքում տարածեց. «Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում»:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի