Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետությունը համատարած իր գործառույթները «պռավալ» է տվել, ոչ մի բան նորմալ չի կարողանում կազմակերպել. Վահրամ Միրաքյան

Հուլիս 13,2023 16:30

«Մանթաշով» գործարարների միության նախագահ Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի հարկահավաքման սխեման կառուցված է թաթար մոնղոլների, սելջուկ թուրքերի կամ նմանատիպ այլ նվաճողների սխեմայով:

Ասածս ոչ սարկազմ է, ոչ էլ չափազանցություն: Թաթար-մոնղոլական կամ օսմանյան հարկահավաքությունը կառուցված էր այսպես՝ «դու ինձ պարտական ես ամիսը/տարին էսքան գումար, ամեն ամիս/տարի հարկահավաքները կգան, կտաս ու քո հետ խնդիր չի լինի»:

Հետո էդ գումարն ի՞նչ էր արվում, ինչպե՞ս էր արվում, ինչո՞ւ էր արվում… ոչ մեկ պարտավոր չէր հարկ վճարողին պատասխան տալ: Իսկ, եթե հարկ վճարողն ինչ-որ խնդիրներ առաջացրեց՝ փորձեց խուսափել հարկերից, ինչ-որ բան թաքցրեց՝ պատժվում էր ամենայն խստությամբ: Այսինքն հարկահանությունը ենթադրում էր միակողմանի (հարկ վճարողի կողմից) պարտավորվածություններ, հարկ հավաքողի կողմից առանց որևէ պարտավորվածության: Չնայած Օսմանյան կայսրությունում պետությունը որոշակի պարտավորվածություններ ուներ:

Իրականում «թաթար-մոնղոլական» ոճի հարկահավաքության մոդելը մենակ Հայաստանում չի, այլ երկրներում էլ կա, մենք շատ բան ժառանգել ենք Ռուսաստանից: Էնտեղ էլ դարեր շարունակ հարկահավաքությունն ավելի շատ дань վճարելու պրոցես է, ոչ թե համատեղ պետություն կառուցելու գործընթաց:

Համեմատության համար ասեմ, որ շատ երկրներում հարկ վճարողը կարող է ուղղորդել, թե որտեղ ծախսվեն իր հավաքած հարկերը՝ ասենք այսինչ մարզի ճանապարհաշինության վրա կամ տեղական եկեղեցու վերանորոգման հարցում և այլն: Որոշ տեղեր հարկերի մեծ մասը մնում է իրենց մարզում, ոչ թե ուղարկվում է կենտրոն, կենտրոնն էլ իր ուզածով բաշխում է ու ասենք որոշում է նոր մեքենաներ գնել տարբեր պաշտոնյանների համար:

Էլ չեմ խոսում հարցի բարոյական կողմի մասին, թե ինչ վատ է հարկ վճարողին տրվող սերվիսը Հայաստանում՝ մենակ պահանջներ, մենակ պարտավորություններ, մենակ կասկածներ:

Ինչո՞ւ էս ամեն ինչը պատմեցի: Առիթն այն է, որ էս 2 շաբաթ է չեմ կարողանում մեքենայի առք ու վաճառքի գործարք անեմ, հանրապետությունում ամեն ինչ պարալիզացված է, մոտակա շաբաթում մեքենայի հետ կապված գործարք մենակ կարող եմ Կապանում անեմ: Պատկերացրեք գժանոցի մակարդակը:

Նույն խայտառակ բարդակ վիճակն է անձնագրայիններում, պետական պոլիկլինիկաներում, ճանապարհաշինության հարցերում, ոստիկանության հետ կապված հարցերում և այլն: Պետությունը համատարած իր գործառույթները պռավալ է տվել, ոչ մի բան նորմալ չի կարողանում կազմակերպել:

Նույնիսկ մի «ճ» կարգի ծրագրավորող կարող է այնպիսի համակարգ կազմակերպել, որ առանց որևէ տեղ գնալու մտնես օնլայն մեքենայի գործարքն անես, համարն էլ փոստով ստանաս: Բայց խնդիրն էն է, որ պետական չինովնիկների մեծ մասն իրենց ինտելեկտուալ կարողություններով այդ «ճ» կարգի ծրագրավորողից շատ-շատ հետ են, դրա համար 12-րդ դարի «թաթար-մոնղոլական» գործառույթներից այն կողմ չեն կարողանում անցնեն:

Արդյունքում ամեն տարի Հայաստանում հպարտորեն ֆիքսում ենք, որ այս տարի 100 միլիոնով կամ 200 միլիոնով ավելի շատ дань է հավաքվել, բայց պետության կողմից քաղաքացիներին տրվող սերվիսը գնալով վատանում է ու հասարակ քաղաքացին չի ստանում լավ ծառայություն ոստիկանությունում, անձնագրային վարչությունում կամ ՄՌՈւ-ում, բայց դրա փոխարեն «ոչ հասարակ քաղաքացիները» ստանում են օպցիաներ նոր BMW ունենալու կամ նոր տներ գնելու տեսքով, իսկ հարկ վճարողն իր տված հարկերի օգտագործման վրա որևէ ազդեցություն չունի:

Դե հիմա ասեք, ինչո՞վ է տարբերվում մեր հարկահավաքությունն Օսմանյան կայսրության շրջանի հարկահավաքությունից: Միայն նրանով, որ հարկահավաքներն օսման չեն, հայ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31