«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը
Քանի որ այսօր Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ դատարանում հաղթել է ՔՊ երեսփոխան Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանին, վերջինիս դատարանը պարտավորեցրել է հերքել մեր զորախմբի հասցեին արված զրպարտությունը, որոշեցի ձեզ պատմել, թե ինչպես է ընդհանրապես սկսվել այդ «փախուստի» քրեա-քաղաքական գործը։
Պետության և, հատկապես, իրավապահ մարմնի համար, ավելի խայտառակ բաներ քիչ են լինում։
Պարզվում է, որ քննչական կոմիտեն այդ կեղծ լուրը վերցրել է ոչ ավել և ոչ պակաս՝ ամենահայտնի ֆեյքերից մեկի, Ռեգինա Պրազյանի էջից։ Պատկերացնո՞ւմ եք, քննիչը վերցրել է ֆեյքի մի կեղծ գրառում և դրա հիման վրա հարուցել է քրեական գործ։
Կարդացեք նաև
Կից ներկայացնում եմ այդ ամոթալի իրականության ապացույցները։
Ներկայիս իշխանության հենարան եղել և մնացել է կեղծիքը, սուտը և բամբասանքը։