Լրահոս
Օրվա լրահոսը

Վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. Երևանի 28 փողոցներում «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի

Հուլիս 13,2023 15:41

Երևանյան 28 փողոցներում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով. կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Ըստ նախագծի, «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի:

Քաղաքային լուսավորության ծրագիրը համայնքն իրականացնում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ՝ վարկային ու դրամաշնորհային միջոցներով:  Վարկի գումարը 4.0 մլն ԱՄՆ դոլար է, դրամաշնորհը՝ 1.9 մլն եվրո:
Ամիրյան փողոցում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Գործընթացն այս պահին իրականացվում է Մյասնիկյան պողոտայում և Աճառյան փողոցում: Աշխատանքների հաջորդ կանգառը Թումանյան փողոցն է:

Նախագիծը ներառում է նաև հենասյուների ու նատրիումային և սնդիկային լամպերի փոխարինում՝ ԼԷԴ լուսատուներով, ինչպես նաև լուսավորության ցանցի կառավարման համակարգի ներդնում: Ծրագրի հիմնական նպատակը Երևանում անվտանգ ու էներգախնայող արտաքին լուսավորության ցանց ստեղծելն է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31