Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում խոսք չկա ազատ վաճառքի մասին, քաղաքացիները զենք ձեռք կբերեն քննական կարգի միջոցով»․ Վիլեն Գաբրիելյան

Հուլիս 13,2023 14:15

«Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքում բացարձակապես խոսք չկա զենքի ազատ վաճառքի մասին։ Խոսք է գնում զենքի շրջանառության ոլորտում կարգավորումների մասին, որոնք մեր քաղաքացիներին քննական կարգի միջոցով հնարավորություն կտան ունենալ ինքնապաշտպանական միջոցներ»,- Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։

Պատգամավորը հավելեց․ «Մեր քաղաքացիներն իրավունք ունեն ունենալ ինքնապաշտպանական միջոցներ, դա միանշանակ է, դա իրենց իրավունքն է, բայց շատ կարեւոր է այդ ինքնապաշտպանական միջոց ունեցողը կարողանա այդ ինքնապաշտպանական միջոցից օգտվել, օգտագործել, այդ թվում՝ նաեւ իր անվտանգության կանոնների մասով»։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31