Հուլիսի 10-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան քաղաքի շուկայի հարակից տարածք, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ահազանգով մեկնած օպերատիվ-քննչական խումբը Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերել էր տղամարդու նեխած դիակ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մահացածը Հրազդան քաղաքի 54-ամյա բնակիչ Ալբերտ Մինասյանն է: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չէին հայտնաբերվել:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի և Չարենցավանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 2-ի ժամը 11.00-ի սահմաններում Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի հարակից պեմզաբլոկի արտադրամասում 22-ամյա հրազդանցին ամբարձիչով հետընթաց կատարելիս վրաերթի էր ենթարկել Ալբերտ Մինասյանին:
Այնուհետև տեսնելով, որ նա մահացել է, գործընկերոջ՝ հրազդանցի 23-ամյա երիտասարդի առաջարկով և մյուս երկու գործընկերների ներկայությամբ դիակը տեղափոխել էին արտադրամասի հարակից դաշտամիջյան հատված և թաքցրել:
Կարդացեք նաև
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում չորս տղամարդիկ հայտնաբերվել, հանցանք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժին, ապա ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ 22-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Քրեական վարույթը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն