Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու մասին է»․ ԿԳՄՍ նախարարը՝ բժշկական քոլեջի լուծարման մասին

Հուլիս 13,2023 13:57

«Խոսքը անհարկի ավելի մեծ թվով հաստատություններ չունենալու եւ ավելի արդյունավետ մոտեցում ունենալու մասին է»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն՝ անդրադառնալով Երեւանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջի լուծարմանը, որի մասին որոշման նախագիծն այսօր գործադիրը հաստատեց։

Նախարարն ասաց, որ կառավարության ծրագրով ամրագրված է, որ քոլեջների եւ ուսումնարանների պարագայում նախարարությունը պետք է գնա մասնավորի հետ համագործակցության եւ համատեղ կառավարման մոդելին․ «Շարունակաբար ունենալու ենք օպտիմալացման գործընթաց, որովհետեւ ունենք 100 հաստատություն, այնինչ կարող ենք նայել եւ տեսնել, թե որտեղ ունենք ավելի լավ տարբերակ՝ հաստատությունների վերակազմակերպման։ Այս պարագայում ունեինք հարեւանությամբ գործող երկու բժշկական քոլեջներ, որոնցից մեկը՝ ոչ պետական, եւ ունենք համագործակցության հնարավորություն մասնավորի հետ։ Բոլոր ուսանողների կրթությունը ապահովված է լինելու եւ մենք շարունակելու ենք ֆինանսավորել այն կրթությունը, որի կարիքը կա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31