Հուլիսի 13-ին, ժամը 07:19-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Տաթև ավտոճանապարհի 42-րդ կմ-ին բախվել են «KamAZ» (վարորդ՝ Գ. Հ., ծնված 1987 թ․) և «KamAZ» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1982 թ․) մակնիշի բեռնատար ավտոմեքենաները․ ավտոճանապարհը միակողմանի փակ է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն, Ա․ Հ․-ին դուրս բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն