Շաբաթ օրը՝ հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով․ «Ես արդեն հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ` հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ