Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի վճռով Գագիկ Մելքոնյանը պարտավոր է հայտարարել, որ իր տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, հանդիսացել են զրպարտություն». Վանեցյան

Հուլիս 13,2023 12:15

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը Գագիկ Մելքոնյանի դեմ իմ հայցադիմումի գործով կայացրել է որոշում, որի մասին ցանկանում եմ կիսվել հանրության, առաջին հերթին՝ իմ այն ընկերների հետ, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ կամավորագրվել էին «Հայրենիք» ջոկատին։

Դեռ 2021 թ. Գագիկ Մելքոնյանն Հանրային հեռուստաընկերության եթերում իմ և իմ ընկերների պատիվն ու արժանապատվությունն արատավորող մի շարք հայտարարություններ էր արել, այդ թվում՝ մեզ մեղադրել էր ռազմի դաշտից փախուստի մեջ։
Դատարանն այս կապակցությամբ որոշել է, որ Մելքոնյանը պետք է «Հ1» հեռուստաալիքով՝ ուղիղ եթերի միջոցով՝ հանդես գա հերքման տեքստով։ Դատարանի վճռով նա պարտավոր է արտաբերել կոնկրետ տեքստ՝ հայտարարելով, որ իր կողմից տարածված տեղեկությունները «սուտ են և կեղծ, չեն համապատասխանում իրականությանը, դրանք ամբողջությամբ հանդիսացել են զրպարտություն»։

Գագիկ Մելքոնյանի և նմանատիպ մյուս զրպարտիչ հայտարարություններով փորձ է արվել ստվեր գցել իմ և ընկերներիս անձնվեր գործունեության ու բարի համբավի վրա, և չափազանց կարևոր է, որ այդ փաստն այլևս արձանագրված է նաև դատարանով։

Հ.Գ. Դատարանը նաև վճռել է Գագիկ Մելքոնյանից հօգուտ ինձ բռնագանձել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցման գումար։ Հասկանալի է, որ մեր խնդիրը ճշմարտությունն արձանագրելն էր, այլ ոչ թե ֆինանսական փոխհատուցումը։ Ուստի ստացված գումարը կհատկացվի բարեգործական նպատակների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31