Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Վարչապետը լիազորություն կունենա հաստատել կամ մերժել միջազգային դատարաններում ՀՀ դատավորների թեկնածուներին․ կառավարության նախագիծը

Հուլիս 13,2023 11:56

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվեց Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը (լուսանկարում) ասաց, որ նախագծով նախատեսվում է վարչապետի լիազորությունների շարքում կատարել փոփոխություն, որի հիման վրա կընդունվի որոշում, կձեւավորվի մրցութային հանձնաժողով, որի նպատակն է լինելու ընտրելու ՄԻԵԴ-ում ՀՀ դատավոր։

«Եվրոպական դատարանում դատավորի պաշտոնավարման ժամկետն 9 տարի է՝ համաձայն կոնվենցիայի։ Մինչեւ այս տարվա դեկտեմբերի ավարտը ՀՀ-ն պետք է Եվրոպայի խորհրդին ներկայացնի երեք հոգուց բաղկացած թեկնածուների ցուցակ, որն ըստ ներքին կանոնակարգերի եւ կոնվենցիայի պետք է անցնի հերթական փուլերը։ Այս կարգի նպատակը հետեւյալն է՝ Եվրոպական կոնվենցիայով եւ կարգավորող հատուկ ակտերով նախատեսված են որոշակի չափանիշներ դատավորների թեկնածուներին ներկայացվելու համար, նաեւ ընտրության կարգի վերաբերյալ չափանիշներ կան։ Կա հատուկ ուղեցույց, որի շրջանակներում գործընթացը պետք է լինի նաեւ թափանցիկ, հրապարակային եւ հավասար պայմանների ստեղծում պետք է լինի, որի արդյունքում պետք է ներկայացվեն լավագույն թեկնածուները՝ համապատասխան այս բոլոր չափանիշներին»,- ասաց նա։

Հաշվի առնելով այս տրամաբանությունը եւ հիմք ընդունելով Եվրոպական կոնվենցիայի պահանջները՝ կառավարությունն առաջարկում է Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի 7-րդ հոդվածում հավելել համապատասխան լիազորություն, որը ձեւակերպվում է հետեւյալ կերպ՝ «վարչապետն իրավասու է ձեւավորել միջազգային դատարաններում դատավորների պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողով, հաստատել դրա աշխատակարգը, ինչպես նաեւ հաստատել միջազգային դատարանում դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ, հաստատելու կամ մերժելու ընտրության արդյունքում հանձնաժողովի կազմած թեկնածուների ցուցակը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31