Երեւանի ավագանու հերթական ընտրությունը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 17-ին։ Այս մասին որոշման նախագիծը ներառված է կառավարության նիստի օրակարգում որպես չզեկուցվող։ Գործադիրն այսօրվա նիստում ընդունեց չզեկուցվող հարցերը։
Նախագծի հիմնավորման մեր նշված է՝ Երեւանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունները ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:
Ըստ հիմնավորման՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երեւանի ավագանու հերթական ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 20 օր առաջ»: Վերոնշյալ կարգավորման համաձայն՝ ընտրությունները պետք է նշանակվեն սեպտեմբերի 17-ին (որպես նշված միջակայքում գտնվող միակ կիրակի օրը)»:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։
Կարդացեք նաև
Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության եւ որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել են այլ քաղաքական ուժեր եւս։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ