Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան է հրավիրել, օրակարգում են զենքի շրջանառության եւ ՄԻԵԴ դատավորի ընտրության հարցերը

Հուլիս 13,2023 11:39

Կառավարության առաջարկով` Ազգային ժողովն այսօր արտահերթ նստաշրջան է հրավիրել։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը (լուսանկարում) ներկայացրեց հիմնավորումները, ըստ որոնց՝ նախագծերը հրատապ կարգով պետք է քննարկվեն։ «Նախագծերի քննարկման հրատապությունը պայմանավորված է հետեւյալով։ Առաջին նախագիծը, որը նախատեսում է լրացում կատարել կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում, ընդհանուր առմամբ միտված է վարչապետի համապատասխան որոշման շրջանակներում համալիր կերպով կարգավորել միջազգային ատյաններում եւ հատկապես Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դատավոր ներկայացուցչի ընտրության հետ կապված ընթացակարգը եւ թեկնածուին ներկայացվող պահանջները։ Վարչապետի որոշմամբ՝ նաեւ հնարավոր կլինի ձեւավորել հանձնաժողով։ Հանձնաժողովը կկազմակերպի երկփուլ մրցութային գործընթաց, եւ դրա արդյունքում երեք լավագույն մասնակիցներից կազմված ցուցակը կներկայացվի հաստատման»,- ասաց նա։

Արփինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ ՄԻԵԴ-ում առաջին դատավորը պաշտոնավարել է 2003-2014 թվականներին, իսկ 2015 թվականից ի վեր պաշտոնավարող դատավորի պաշտոնավարման ժամկետն արդեն մոտենում է ավարտին։ «Ավարտը դեկտեմբերին է, մինչ այդ պետք է կարողանանք համալիր կերպով մրցութային գործընթացն ապահովել և, ըստ այդմ, երեք լավագույն թեկնածուներին ներկայացնել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին»,- ասաց նա։

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված մյուս հարցը վերաբերում է Զենքի շրջանառության կարգավորման օրենքին, որում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկվում։

Արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված է նաեւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ու հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31