ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Ես այսօր խոսել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ վերահաստատելու ԱՄՆ ուժեղ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերին: ԱՄՆ-ը հավատարիմ է օգնելու հեշտացնել այդ քննարկումները»,- գրել է Բլինքենը Twitter-ում:
Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին, հայտնել էր, որ Ալիևի հետ զրույցում Բլինքենը մատնանշել է հայ-ադրբեջանական կարգավորման բանակցություններում ճկունություն ցուցաբերելու հարցը:
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան հայտնել ԱՄՆ անփոփոխ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, և մատնանշել, որ քննարկումներում անհրաժեշտ է ստեղծագործ մոտեցում, ճկունություն և փոխզիջում: Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի կարևորությունը»,- ասել է Միլլերը:
Կարդացեք նաև
Ըստ նրա Բլինքենը նաև նշել է, որ երկու կողմերն էլ պետք է պահպանեն «դրական դինամիկան բանակցություններում՝ երկարաժամկետ և արժանի հաղթանակի ճանապարհին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ