Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդիկ չեն հավատում, որ չհանձնվելու համար բավարար ջանք է գործադրվում իշխանության կողմից»․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ․ «168 ժամ»

Հուլիս 13,2023 11:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված բարդագույն իրավիճակում առաջնային է համարում համազգային համախմբումը։

Նրա խոսքով՝ երբ հայկական երկու պետությունները կանգնած են կործանման եզրին, համախմբման առանցքը պետք է լինի ազգապահպանությունը, այդ նպատակով պայմանավորված՝ ազգի կենսատարածքի պահպանությունը, ուստի դժվար է համախմբվել այն իշխանության հետ, որը դա չի անում, թեև եկեղեցին բազմաթիվ փորձեր արել է, դժբախտաբար, արդյունք չտալով, քանզի իշխանության մոտեցումը եղել է ոչ թե պետության կենսատարածքի պահպանությունը, այլ՝ հանձնումը։

«Ուշագրավ է, որ իշխանությունը, որը կոչված է լուծումներ առաջարկելու՝ մարդկանց մոտ վստահություն չի ներշնչում, մարդիկ չեն հավատում, որ չհանձնվելու համար բավարար ջանք է գործադրվում իշխանության կողմից»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով՝ գործելու համար առաջնային մանդատ ունեցող իշխանությունը դրա փոխարեն՝ իր պարտությունը պայմանավորում է դավաճանությամբ։

«Խնդիրն այստեղ այն է, որ այն իշխանությունը, որը հանգեցրել է պետության կենսական շահերի կորստին, արժեքների ուրացման, անկախ իր վարկանիշից, դատապարտված է լինելու հեռացման։ Եկեղեցու առաքելությունն իր արդյունքները պիտի տա։ Եկեղեցին կանի այն, ինչ որ իր կոչումն է»,- խոսքը եզրափակեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը։

Աղավնի ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31