Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը գտնվող մի խումբ գրողներ երեկ հայտարարություն էին տարածել. «Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե` ոչ, մեր թոռները Ծաղկաձորում ո՛չ ծաղիկ կգտնեն, ո՛չ ծառ:
Մենք մի քանի հարց ենք ուղղել հայտարարությունը ստորագրած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրող, ԵՊՀ դասախոս Հենրիկ Էդոյանին:
– Պարոն Էդոյան, ինչի՞ց է երեւում, որ Ծաղկաձորը ոչնչացվում է: Ի վերջո` ողջ Հայաստանն է այդ վիճակում, ինչո՞ւ միայն Ծաղկաձորը:
– Այո, բայց մենք մի քանի գրողներով գնացել էինք Ծաղկաձորի գրողների տուն, գնացինք, տեսանք ու զարմանք ապրեցինք պարզապես: Ծառեր են կտրել, ամեն ինչ փչացրել: Հեկտարներով ծառեր ոչնչացրել, հսկայական շենքեր են կառուցվում: Մարդիկ էլ չգիտեն, թե ով է այդ ամենի հեղինակը:
Կարդացեք նաև
– Ամբողջ Հայաստանն է այս վիճակում: Ինչո՞ւ միայն Ծաղկաձորը:
– Այո, Դիլիջանում էլ է նույն վիճակը, Լոռիում էլ: Փող են աշխատում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի