Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Բաբայանի ներկայացրած հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ նախորդ տարի պատգամավորը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում 27 մլն դրամ արժողությամբ բնակարան է գնել, որի համասեփականատերն է հանդիսանում։ Նա դեռ 2017 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում եւս բնակարան էր գնել, որի համասեփականատերն է հանդիսանում կրկին։
Ներկայիս պատգամավորը 2021 թվականի փետրվարին 2009 թվականի արտադրության «Տոյոտա» է գնել։ Այդ ժամանակ Բաբայանը հանդիսանում էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը։ ՔՊ-ական պատգամավորը, չգիտես՝ ինչու, կանխիկ դրամ չի ունեցել, իսկ բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները կազմել են 53 հազար եւ 521 հազար դրամ։ Նարեկ Բաբայանը մեկ տարվա ընթացքում միայն պատգամավորական աշխատավարձից է եկամուտ ստացել, սակայն նրա ծախսերի մասին որեւէ տեղեկություն հայտարարագրում առկա չէ։
Լենա Նազարյանը եւս հայտարարագրել է Ծաղկաձորի եւ Առինջի բնակարանները, որոնց համասեփականատերն է ամուսնու հետ, սակայն Նազարյանը դեռ 2009 թվականին Նորք-Մարաշում անհատական բնակելի տուն է ժառանգություն ստացել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։