Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևի ու Փաշինյանի դիրքորոշումները նույնական են նաեւ Հայաստանի ժողովրդին պատերազմով սպառնալու հարցում․ «Փաստ»

Հուլիս 13,2023 09:00

Դժվար է ասել, թե քանիսն են նկատել, բայց Ալիևի ու Փաշինյանի դիրքորոշումները նույնական են ոչ միայն Արցախի «պատկանելության» պահով (երկուսն էլ հայտարարում են, որ Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ), այլև Հայաստանի ժողովրդին պատերազմով սպառնալու հարցում: Նայեք, օրինակ՝ քպականների հայտարարությունները, նրանց զանազան ներկայացուցիչների ասածները առ այն, թե, օրինակ՝ Արցախը ադրբեջանական ճանաչելը քրեականացնելու նպատակով իրականացվող ստորագրահավաքը… կհանգեցնի պատերազմի: Բացի այն, որ նման բաներ հայտարարում են երկրի ու ժողովրդի գլխին պատերազմ ու աղետ բերածները, դա նաև յուրօրինակ ձայնակցություն է Ալիևին:

Ինչ վերաբերում է մնացյալ հարցերին, ապա կարելի է դիտարկել, օրինակ՝ Փաշինյանի ԱԽ քարտուղարի որոշ հայտարարություններ, որ արել է վերջին հարցազրույցներից մեկում:

Այսպես, Փաշինյանի իշխանության ներկայացուցիչը հայտարարել է, թե ՌԴ-ի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենք-զինամթերքը չտրամադրելու հարցը շարունակում է մնալ օրակարգային հարց հայ-ռուսական հարաբերություններում, սակայն չի քննարկվել ռուսական կողմի հետ Մինսկում վերջերս կայացած ԱԽ քարտուղարների հանդիպման ժամանակ: Բան հասկացա՞ք: Ավելի դանդաղ ու «կտորկտոր» դիտարկենք: Ռուսաստանի կողմից Հայաստանին պայմանագրով նախատեսված զենքը չտրամադրելու հարցը օրակարգային է: Հասկանալի՞ է, օրակարգային: Բայց երևի հենց դրա համար էլ այն չի քննարկվել վերջին հանդիպման ժամանակ: Դե, հա, ախր ո՞վ է դնում ու հանդիպումների ժամանակ օրակարգային հարցեր քննարկում: Դա ի՞նչ մի թիթիզություն է: Հետաքրքիր է, ի դեպ, որ եթե այդ օրակարգային հարցը չի քննարկվել, բա ի՞նչ են քննարկել: Օրինակ՝ թե ի՞նչ գնումներ պետք է անի այս կամ այն բարձրաստիճան քպականի կինը՝ Մոսկվայում, կամ մեկ այլ նման բան:

Ամենից խայտառակն այն է, որ դա պայմանագրով նախատեսված մատակարարում է, որը, սակայն, չի իրականացվել: Բացի այն, որ Փաշինյանի իշխանությունը թշնամուն բաց տեքստով տեղեկատվություն է մատուցում, որ անհրաժեշտ զենք-զինամթերք դեռ չի ստացել, մի բան էլ ցույց է տալիս իր բացարձակ անկարողությունը, որ կնքված պայմանագրի պայմաններում ինքն այնքան չկա, որ կարողանա նախատեսված զենքն ստանալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31