Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկու եզրերն էլ համարժեք գործածելի են»․ Հանրային հեռուստաընկերության պարզաբանումը, թե ինչո՞ւ է որոշվել Արցախը փոխարինել Ղարաբաղով․ «168 ժամ»

Հուլիս 13,2023 08:30

168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանին՝ ինչո՞ւ է որոշվել Արցախը փոխարինել Ղարաբաղով, հարցն ո՞ւմ հետ է քննարկվել, ո՞վ է կոնկրետ նման որոշում կայացրել։

Տվյալ հարցերի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության պատասխանները ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Արցախի Սահմանադրության առաջին հոդվածի երկրորդ կետի համաձայն՝ «Արցախի Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվանումները նույնական են»: Ուստի, երկու եզրերն էլ համարժեք գործածելի են։

Առաջինի լրատվական ալիքը մուլտիմեդիա արտադրանք է թողարկում 4 լեզվով, այդ թվում՝ միջազգային լսարանին մատուցելով լուրեր տարածաշրջանի մասին։ Այս համատեքստում «Լեռնային Ղարաբաղ» եզրը՝ որպես միջազգայնորեն ճանաչված տերմին, առավել լայն կիրառություն է գտել։

Նշենք նաև, որ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հունիսի 28-ից եղանակի կանխատեսման հրապարակումներում կատարել է նշված փոփոխությունը, ինչը համապատասխանաբար արտացոլվել է նաև հեռարձակվող թողարկումներում։

Հանրային հեռուստաընկերությունը լրատվական թողարկումներում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Արցախում տեղի ունեցող իրադարձություններին, թղթակցական կետ ունի Ստեփանակերտում, ինչպես նաև համագործակցում է Արցախի հանրային հեռուստաընկերության հետ։ Փոխգործակցության վերջին օրինակը հուլիսի 5-ին կայացած «Ստեփանակերտ-Երևան» հեռուստակամուրջն է, որի հեռարձակումն ապահովել են երկու Հանրայինները»։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31