Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Օսկանյանը նախարար չէ 2008 թվականից

Հուլիս 13,2023 10:00

Երբ հարցազրույց է տալիս կամ ելույթ է ունենում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, իշխանական ճամբարից հնչում են արդեն 5 տարի կրկնվող «փաստարկները»՝ «բա որ դու, բա որ քո վախտ…»: Դա ՔՊ-ականների համար ունիվերսալ պատասխան է ցանկացած քննադատության: Նման «փաստարկների» մեջ որեւէ բովանդակություն չկա. եթե 10 կամ 20 տարի առաջ որեւէ մեկը սխալ է գործել կամ անգամ հանցագործություն է կատարել, դա ամենեւին չի նշանակում, որ նման ձեւով հնարավոր է արդարացնել սեփական խայտառակ ձախողումները:

Բայց երբ խոսքը Օսկանյանի մասին է, ապա իշխանության քարոզչությանն ակամա միանում են նաեւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները: Դա ես բացատրում եմ 1998 թվականի պալատական հեղաշրջման վրա որոշակի մտասեւեռվածությամբ:

Այն, որ 1998-ի սկզբին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը, իրենց «իշխանատենչ» շահերից ելնելով, խափանեցին արցախյան խնդրի հնարավոր խաղաղ կարգավորումը, ինձ համար ակնհայտ է: Որ 1998-2008 թվականներին հայկական դիվանագիտությունը, տարված լինելով «հաղթողական» հռետորաբանությամբ, բավական ջանքեր չէր գործադրում՝ խաղաղության հասնելու համար, նույնպես, կարծում եմ, փաստ է: Բայց խնդիրը չկարգավորելու եւ անպատասխանատու քայլերով, անմեղսունակ հայտարարություններով պատերազմ հրահրելու միջեւ, համաձայնեք, հսկայական տարբերություն կա:

Այսօրվա իշխանության՝ պատերազմից առաջ, մեղմ ասած, «տղայական» ոճով հոխորտալու, իսկ պարտությունից հետո, դարձյալ մեղմ ասած, կամազուրկ կեցվածքի համար Օսկանյանը հաստատ մեղք չունի: Մեծ վերապահումներ ունեմ նրա գործունեության ու առավել եւս՝ «բանակցային գործընթացն իրեն տալու» առաջարկի վերաբերյալ, բայց հիշեցնեմ, որ Օսկանյանը ԱԳ նախարար չէ 2008  թվականից, իսկ պատերազմը սկսվեց դրանից 12 տարի անց՝ այս իշխանությունների օրոք: Հետեւաբար, պարտության, հազարավոր զոհերի եւ տարածքային կորուստների գլխավոր մեղավորը Փաշինյանն է եւ նրա վարչախումբը: Այլ դիրքորոշում հայտնելը, ինձ թվում է, աղետի մեղավորներին արդարացնելու փորձ է:

Դա նաեւ իրավունք է տալիս ներկա իշխանություններին ասելու՝ «դե, մենք մոտավորապես նույնն ենք անում, ինչ փորձում էր անել Տեր-Պետրոսյանը»: Ինչը (դարձյալ պատեհ բառ գտնենք) հեռու է իրականությունից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. Nimar says:

    Այն պատկերացումը, որ պատերազմի պատճառը 2020թ ինչ-որ մեկի հայտարարություններն ու անպատասխանատու գործողություններն են, առնվազն, անհեթեթ են մի քանի պատճառով։ Պատերազմը սկսող կողմը դրան նախապատրաստվել է գրեթե 15 տարի, շատ բարդ, ծախսատար
    միջոցառումներ է իրականացրել բանակի բարեփոխման և վերազինման, կադրերի պատրաստման և արտաքին քաղաքական բոլոր հետևանքները չեզոքացնելու համար։ Այս հսկա աշխատանքն արվել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար։ Անկախ ռազմական փորձագետների ճնշող մեծամասնությունը, վերլուծելով կողմերի ուժերի և միջոցների հարաբերակցությունը, եկել է այն եզրակացության, որ նման պայմաններում պարտությունն անխուսափելի է։ Եթե ​​թվում է, թե
    պատերազմները տեղի են ունենում ինչ-որ մեկի հայտարարությունների ու դիվանագիտական ​​խաղերի պատճառով, ապա կարելի է միայն կարեկցել նրա միամտությանը։ Եթե, իհարկե, սա հենց միամտություն է, այլ ոչ թե քարոզչություն հանրահայտ արտահայտությունների շարքի ոգով, ինչպիսիք են՝ «Գորբաչովը քանդեց ԽՍՀՄ-ը», «Լևոն Տեր-Պետրոսյանը կազմակերպեց մութ ու ցուրտ տարիները» և այլն։ Ընդհանրապես, իրադարձությունների նման պարզունակ ըմբռնումը
    հաճախ հանդիպում է կոնկրետ միջավայրում, բայց, ինչպես միշտ, օգտագործվում է որպես քարոզչական մեթոդ։

    • Aha says:

      Անկախ ռազմական փորձագետների ճնշող մեծամասնությունը, վերլուծելով կողմերի ուժերի և միջոցների հարաբերակցությունը, եկել է այն եզրակացության, որ նման պայմաններում պարտությունն անխուսափելի է

      The natural question that follows is the following, knowing the imbalance of forces why did Nikol’s administration opted for war by refusing the peace plan on the table in 2019. They even refused to say that there is a peace plan, Lavrov had to come out in public in April 2020 and tell journalists that there is a plan and that the Armenian government is lying to its people by hiding its existence. The co-chairs have made public the plan after the war ended. The same month (April 2020) the prime minister was yelling Shoe Licker (koshik lizogh) during rallies in Kapan for the referendum on Constitutional court. 48 hours before the start of the war, the leader of the opposition (Gagik Tsarukyan) was imprisoned. This is the noise and garbage that Armenia was busy with in the months and days preceding the war.

      And we have what we have.

  2. Սահակ Հակոբյան says:

    Nimar
    Իհարկե իրավացի էք, որ մեկի հայտարարրությունով պատերազմ չեն հրահրում, իհարկե կարճ ժամանակում չեն պատրաստվում պատերազմի։
    Սակայն Ձեր վերլուծությունում ըստ իս մի շատ կարևոր կետ եք բաց թողնում։
    Թշնամին իր պատերազմը նախատեսել էր 2016 ին, երբ իրենց լրտեսներն իրենց ասել էին, որ Հայաստանը բնակեցնող զանգվածն ատում է Արցախն ու արցախցուն;
    Սակայն 2016ին հաջողության չհասնելով շատ կտրուկ փոփոխությունով իր արտաքին քաղաքականությունն ուղղեց ՀՀ -ն ներսից կազմաքանդելուն և 2018ին փայլուն իրագործեց։
    Կարող եք բաց աղբյուրներից տեսնել թե 2018 ից հետո որքան է ինտենսիվացել իրենց կողմից զենքի ձեռք բերումը։
    Դուք էլ լավ գիտեք այդ մեկ հոգու մեղավորությունը, պարզապես ամբողջ արցախատյաց համույթով սլաքներ եք շեղում

    • Nimar says:

      Հարգելի պարոն Սահակ Հակոբյան,
      Դժվար է ձեզ հետ համաձայնել, որ 2016թ. սահմանափակ լոկալ հակամարտությունը պատերազմ էր, և եթե իրադարձությունների զարգացումը կանխվեց ՌԴ միջամտության շնորհիվ, ապա դա նշանակում է, որ թշնամին հաջողության չի հասել, և հաշվի առնելով կորուստները, դա միանշանակ հաղթանակ չես անվանի: Հրադադարը չի նշանակում հաղթանակ: 2018 թվականից երկու կողմերն էլ կտրուկ ակտիվացրել են ռազմական տեխնիկայի և զինամթերքի մատակարարումը։ Յուրաքանչյուրն իր ռազմական տեխնոլոգիաների և հնարավորությունների մակարդակով: Ավելին, Հայաստանի կողմից գնումների ծավալն աննախադեպ էր անցյալի համեմատ։ Սա հայտնի է բաց աղբյուրներից և խոսում է այն մասին, որ երկու կողմերն էլ պատրաստվում էին անխուսափելի պատերազմի։ Յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով:
      Դիտարկելով մեր քաղաքացիների պահվածքը 2020 թվականին՝ չեմ կարող ասել, որ դա պայմանավորված է արցախցիների նկատմամբ հակակրանքով։ Մի քիչ տարօրինակ և վիրավորական էր այդքան արցախցի տղամարդկանց տեսնել թիկունքում՝ Հայաստանում։ Բայց դա չազդեց ընդհանուր տրամադրության վրա։
      «Դավադրության տեսությունը» տեղի ունեցողը բացատրելու ամենահեշտ ձեւն է, սակայն վաղուց վարկաբեկված է, քանի որ այն գործում է այնպիսի մեթոդների օգնությամբ, որոնք հնարավոր չէ հաստատել կամ հերքել։ Տիպիկ տարբերակ է «դրանից հետո, ուրեմն դրա պատճառով»։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց երբ խոսքը Օսկանյանի մասին է, իշխանության {քարոզչությանն ակամա միանում են} նաեւ Տեր-Պետրոսյանի կողմնակիցները:”

    Դա ակամա չի կատարվում. Օսկանյանի (կամ, ավելի ճիշտ՝ Արցախի) հարցով Նիկոլի եւ ԼՏՊ-ի կողմնակիցների միջեւ ոչ մի տարբերություն չի եղել եւ չկա: Երկուսն էլ նույն պարտվողականության, քիրվայականության ու վախկոտության քարոզիչներն են՝ ուղղակի մեկը գրագետ է ու զգույշ, իսկ մյուսը՝ տգետ, փնթի ու արկածախնդիր: Եւ ինչքան էլ ԼՏՊ-ն այժմ Զուրաբյանի բառապաշարով փորձի տարանջատվել իր հոգեզավակից՝ միւնույն է, չի ստացվի: Իսկ Օսկանյանի եռամսյա առաջարկը ընդամենը լակմուսի թուղթ էր. ստացվեց մի յուրօրինակ լեւոնանիկոլական քիրվայահավաք՝ ուսապարկերով-բանով, Վարդան Հարությունյանից մինչեւ Կարպիս Փաշոյան…

  4. Լավատես says:

    Արցախի հարցով պետք է մյուս շրջանները խոսեն, իրենց սուվերեն կարծիքը հայտնեն, առաջին հերթին հայ բնակչությամբ շրջաններն, իհարկե, իսկ հետո այլ պետությունների քույր թե եղբայր շրջանները (սովետական շրջան բառը այսօրվա մարզի տեղ եմ օգտագործում): Մենք խոսում ենք պետության, քաղաքացու սուբյեկտայնություններից, բայց լիովին անտեսում ենք ընտանիքի, համայնքի, շրջանի սուբյեկտայնությունները, որոնք ոչ պակաս չեն անհրաժեշտություններ են:
    Հայաքվեն պետք է ընդամենը մի հարց բարձրացնի՝ պաշտպանել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ մեր շրջաններն առաջին հերթին պետք է իրենց խոսքն ասեն՝ պաշտպանո՞ւմ են Արցախի ինքնորոշման իրավունքը եւ պատրա՞ստ են իրենց մասնագետներով քաղաքական կոնֆերանս հրավիրեն՝ խնդիրը մասնավորից (Արցախից) ընդհանուր օրենքի վերածելու:Լավատես

  5. Հ. Շ. says:

    . «բա որ դու, բա որ քո վախտ…» առարկութիւնը, դժբախտաբար, շատ յաճախ՝ ճիշդ ու տեղին է: Թէկուզ ընդունելի է միայն, երբ որ զայն արտայայտողը՝ հակա-փաշինյանական է: Խորապէս եւ իսկապէս՝ դէմ է, ի սկզբանէ՛, այժմու դժոխածին վարչակարգին:

    . «խնդիրը չկարգավորելու եւ անպատասխանատու քայլերով, անմեղսունակ հայտարարություններով պատերազմ հրահրելու միջեւ, համաձայնեք, հսկայական տարբերություն կայ»:
    Այդպէս է, սակայն եթէ միայն՝ հաստատ, անվիճելի եւ ստոյգ բան է որ, եթէ չլինէին այդ անպատասխանատու քայլերը եւայլն., status quoն պիտի շարունակուէր, առ յաւէտ, եւ թուրքերը երբեք պիտի չձեռնարկէին խնդրի ռազմական լուծումին: Եւ դա բնաւ ստոյգ հաստատում չի կրնար հանդիսանալ: Ի դէպ, այս տեսանկիւնէն, մէկդի դնելով դաւադրական տեսութիւնները, Փաշինյանը, Բախտի բացառիկ նուէր մը եղաւ՝ Սարգսյանին համար:

    . Վարդան Օսկանյանը «պաշտպանելու» տրամադրութիւն չունիմ, սակայն արդարութեան համար, գոնէ յիշենք որ նրա արտգործ նախարարութեան օրօք, Հայաստանը ընդունած էր «Քի Ուէսթ»ի համաձայնութիւնը: Զորս սակայն, յետոյ, դրժեց հայր-Ալիեւը:

    Մ. Հայդուկ Շամլեան

  6. Ջորդանո Գալիլյան says:

    “Այն, որ 1998-ի սկզբին Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը եւ Սերժ Սարգսյանը, իրենց «իշխանատենչ» շահերից ելնելով, խափանեցին արցախյան խնդրի հնարավոր խաղաղ կարգավորումը, ինձ համար ակնհայտ է:”

    Իսկ ինձ համար ակնհայտ է, որ 1998-ի «հնարավոր խաղաղ կարգավորումը» առանձնապես չի տարբերվում Նիկոլի այժմյան «խաղաղության օրակարգից»: Միայն շատ միամիտ եւ գործից անտեղյակ մարդիկ կարող են հավատալ լեւոնական այն հեքիաթին, թե հաղթողի դիրքից առաջարկված «խաղաղությունը» իբր ավելի լավը կլիներ, քան պարտված հողատուի մուրացած «խաղաղությունը»: Սա ընդամենը տեսական քիրվայական ցնդաբանություն է, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ. Ադրբեջանի եւ Թուրքիայի իրական քաղաքականության նպատակը Հայաստանի ամբողջական ոչնչացումն է, այլ ոչ թե ինչ որ մի «խաղաղություն» հաստատելը: Թուրքերն իրապես ոչմիթիզական են, իսկ հայերը՝ այն աստիճան ապուշ, որ հավատում են «խաղաղությանը» եւ նույնիսկ ծաղրում են ոչմիթիզականությունը. թե բա՝ «հողերը տանք, որ լավ ապրենք»…

  7. Ջորդանո Գալիլյան says:

    “խնդիրը չկարգավորելու եւ անպատասխանատու քայլերով, անմեղսունակ հայտարարություններով պատերազմ հրահրելու միջեւ, համաձայնեք, հսկայական տարբերություն կա:”

    Տարբերություն իրոք կա, եւ չնկատել այն կարող են միայն նիկոլական Նիմարները: Բայց Օսկանյանի վրա դնել խնդիրը «չկարգավորելու» մեղքը, համաձայնեք, նույնպես անթույլատրելի է: Մանավանդ որ իր ժամանակ նույնիսկ «միջազգային հանրությունն» էր պնդում, որ խնդիրը չի կարգավորվում միմիայն ադրբեջական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Իսկ Օսկանյանը շատ էլ լավ կարգավորել է՝ ապահովելով հայերին իրական խաղաղություն, այդ կարգավորման ընթացքում էլ Արցախը փաստացի եղել է Հայաստանի անբաժանելի մասը…

    Այն, որ ազգակործան պատուհասի հայտարարությունները միտված են եղել պատերազմի հրահրմանը, իհարկե՝ անժխտելի փաստ է, բայց, համաձայնեք, որ դրանք անմեղսունակ չեն եղել: Մեծարգո պարոն հողատուն ոչ անմեղսունակ է, եւ ոչ էլ ապաշնորհ. այդ տաղանդավոր ստախոս-զազրախոս-դատարկախոսին իշխանության են բերել հենց պատերազմ հրահրելու, պարտվելու եւ Արցախի բեռից ազատվելու համար: Եկեք խոստովանենք եւ համաձայնվենք, այնուամենայնիվ, որ նա փայլուն կերպով կատարեց իր վրա դրված առաջադրանքը՝ հող նախապատրաստելով ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու եւ Իրանի հարցերը լուծելու համար…

  8. Ջորդանո Գալիլյան says:

    “խնդիրը չկարգավորելու եւ անպատասխանատու քայլերով, անմեղսունակ հայտարարություններով պատերազմ հրահրելու միջեւ, համաձայնեք, հսկայական տարբերություն կա:”

    Տարբերություն իրոք կա, բայց Օսկանյանի վրա դնել խնդիրը «չկարգավորելու» մեղքը, համաձայնեք, նույնպես անթույլատրելի է: Մանավանդ որ իր ժամանակ նույնիսկ «միջազգային հանրությունն» էր պնդում, որ խնդիրը չի կարգավորվում միմիայն ադրբեջական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով: Իսկ Օսկանյանը շատ էլ լավ կարգավորել է այն ամենը, ինչ հնարավոր է եղել կարգավորել՝ ապահովելով հայերին իրական խաղաղություն, այդ կարգավորման ընթացքում էլ Արցախը փաստացի եղել է Հայաստանի անբաժանելի մասը…

    Այն, որ ազգակործան պատուհասի հայտարարությունները միտված են եղել պատերազմի հրահրմանը, իհարկե՝ անժխտելի փաստ է, բայց, համաձայնեք, որ դրանք անմեղսունակ չեն եղել: Մեծարգո պարոն հողատուն ոչ անմեղսունակ է, ոչ էլ ապաշնորհ. այդ տաղանդավոր ստախոս-զազրախոս-դատարկախոսին իշխանության են բերել հենց պատերազմ հրահրելու, պարտվելու եւ Արցախի «բեռից» ազատվելու համար: Եկեք խոստովանենք, այնուամենայնիվ, որ նա փայլուն կերպով կատարեց իր վրա դրված առաջադրանքը՝ հող նախապատրաստելով ռուսներին տարածաշրջանից դուրս քշելու եւ Իրանի հարցերը լուծելու համար…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31