Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երևան քաղաքի գործող ավագանու կողմից խոստացված վերը նշված ծրագրերից որևէ մեկը չի կատարվել․ Նորայր Նորիկյան

Հուլիս 12,2023 23:40

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խաբե՛լ, խաբե՛լ մինչև վերջ․․․

Երևանի գործող ավագանին 2018թ․ դեկտեմբերի 25-ին հաստատել է «Երևանի զարգացման 2019-2023թթ․ հնգամյա ծրագիրը, որով նախատեսել է 5 տարվա ընթացքում իրականացնել հետևյալ աշխատանքները․

1.Կառուցել Ծովակալ Իսակովի պողոտայից մինչև Արշակունյաց պողոտա՝ Կենտրոնը շրջանցող ճանապարհ, ինչն իր մեջ ներառելու է Արշակունյաց պողոտայի վրա նախատեսված հանգույցի և Հրազդան գետի վրայով անցնող նոր կամրջի կառուցում։

2.Իրականացնել թվով 3 տրանսպորտային հանգույցների նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթների մշակման և շինարարության իրականացման համար ներդրումների ներգրավմանն ուղղված աշխատանքներ.  Արշակունյաց պող., Ագաթանգեղոսի և Գր.Լուսավորիչ փողոցների հատման հանգույց (կրկեսի խաչմերուկ), Արշակունյաց պող. և Գ.Նժդեհի փողոցի հատման մասում՝ «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկ,  Արշակունյաց պող., Բագրատունյաց պողոտա (Աշխատանքի հրապարակ):

3.Համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ստեղծել «Հին Երևան» պատմաճարտարապետական միջավայր,

4.Վերակառուցել Երևանի 33-րդ թաղամասը,

5.Համալիր Կառուցապատել Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Տիչինա, Կոնդ, Սարի թաղ թաղամասերը,

6.Կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր՝ Շահումյանի և Սախարովի հրապարակներում,

7.«Էրեբունի», «Կարմիր Բլուր» և «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոց թանգարանների վերակառուցման ծրագրերի իրականացում՝ զբոսաշրջիկների սպասարկման կենտրոնների կառուցմամբ,

8.Կառուցել «Զվարթնոց» օդանավակայան տանող նոր ավտոմայրուղի,

9.Կառուցել Կոմիտասի պողոտային զուգահեռ այլընտրանքային ճանապարհ,

10.Ստեղծել «Հաղթանակ» զբոսայգում միջազգային չափանիշներին համապատասխան հանգստի գոտու և զվարճանքի կենտրոն (27հա),

11.Ավարտին հասնել Միջազգային չափանիշներին համապատասխան Կենդանաբանական այգու վերակառուցումը,

12.Կառուցել Երևանում նոր ճոպանուղային ցանց։

Հ․Գ․ Այս պահին ուսումնասիրում եմ «Երևանի զարգացման 2019-2023թթ․ հնգամյա ծրագիրը, և ընդամենը ցանկանում եմ արձանագրել հետևյալը․ «Հարգելի՛ հայրենակիցներ, Ձեզ խաբել են, Ձեզ խաբում են։ Բացե՛ք Ձեր աչքերը։

Մարդկային առումով ինձ համար՝ որպես Երևանցու, պարզապես վիրավորական է։

Չի՛ կարելի խաբել, առավել ևս՝ իշխանությունն իրավունք չունի խաբել։

Այն քաղաքական ուժը, կամ այն իշխանությունը, որը շարունակ խաբեց իրեն ընտրած ժողովրդին, մի օր սպառվելու է առաջին հերթին բարոյապես․․․Այսպես չի կարելի։

Այսքանից հետո հավակնում եք ևս 5 տարի կառավարել Երևանը։ Ինչի՞ համար։ Որ ի՞նչ անեք․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31