Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանը վստահություն է հայտնել, որ ռուս խաղաղապահները կլքեն Լեռնային Ղարաբաղը 2025թ.՝ «հավատարիմ մնալով պայմանավորվածությանը»: Նման հայտարարություն Էրդողանն արել է Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում՝ խոսելով լրագրողների հետ:
Էդողանը նշել է, որ համաձայն նոյեմբերի 10-ի պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում մանդատ են ստանում հինգ տարով:
«2025թ. Ռուսաստանը պետք է լքի այդ տարածքը: Պայմանավորվածությունը հենց այդ սկզբունքով է, և ես հավատում եմ, որ նա հավատարիմ կմնա պայմանավորվածությանը»,- ասել է Էրդողանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ