Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. 4 տարի է` անգիտակից վիճակում է, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 12,2023 21:35

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում տեսակցել եմ 2019 թվականին, քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից դաժան բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանին և նրա ծնողներին:

Փոխգնդապետ Մխիթարյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ. վերջինս 4 տարի է` անգիտակից վիճակում է, իսկ արտաքին տեսքն անճանաչելիորեն փոփոխված:

Չնայած բժիշկների ահռելի ջանքերին, սպային առողջության վերականգնման առումով որևէ լավատեսական արդյունք չկա:

Ամեն անգամ, երբ իշխանության տարբեր դեմքեր խոսում են բանակի կամ նրանում նախատեսված փոփոխությունների մասին, աչքիս առաջ հենց այս ծանր միջադեպն է գալիս:

Իշխանության վերաբերմունքը համազգեստի, ծառայության ու զինվորականների նկատմամբ ուղիղ համեմատական է սպաներին ծանր ծեծի ենթարկելու և այդ գործով ընթացած ակնհայտ ապօրինի գործընթացին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31