Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանն իր, այսպես ասած, «Կրեմլի մարդ» լինելու մասին

Հուլիս 12,2023 20:55

Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝ թողել իմ ընտանիքը, լավ կյանքը, որովհետև հասկանում եմ, որ Արցախի հարցը շատ բարդ ու լուրջ է, ճգնաժամային է:Նման պատասխան տվեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ այսօր, ռադիո «Ավրորայի» ուղիղ եթերում այն հարցին, թե տարածված կարծիք կա, որ ինքը Կրեմլի կողմից է ուղարկված:

«Եթե մարդիկ ընդունեն, որ Ռուբեն Վարդանյանը ամեն ինչ թողել և եկել է՝ առանց հետին մտքերի, եթե հասկանան, որ այն ինչ արել է Ռուբեն Վարդանյանը՝ դա նորմալ է, ամեն ինչ տեղը կընկնի: Աննորմալը դարձել է նորմալ, իսկ նորմալը՝ ինչ որ հերոսություն:

Ես գիտեմ, որ իմ քայլով ես ցավ եմ պատճառում շատ մարդկանց, նրանք պետք է ընդունեն, որ ես ազնվորեն վեր եմ կացել-եկել Արցախ՝ թողել իմ ընտանիքը, լավ կյանքը, որովհետև հասկանում եմ, որ Արցախի հարցը շատ բարդ ու լուրջ է, ճգնաժամային է:

Հարց է առաջանում, բա ինչու՞ այդ լուրերը տարածողներն Արցախում չեն, մյուս կողմից շատ հեշտ է տարածել, թե ես մի կողմից Անգլիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի, կամ չգիտեմ Ճապոնիայի մարդն եմ, մնացել է Բրազիլիայի մարդը դարձնեն: Ինչ ասես, տարածում են, հա, ասում են, թե փող լվանալով է զբաղված, պատրաստ են ամեն ինչ տարածել իմ մասին, միայն թե այդ հարցը ինքներն իրենց չտան, թե ինչու՞ իրենք էլ Արցախում չեն: Այդպիսով փորձում են իրենց արդարացնել, որ իրենք իրավունք ունեն ոչ մի բան չանելու»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարը` Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31