Լրահոս
Օրվա լրահոսը

Իրականում օրվա մեջ որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Արցախին. Ռուբեն Վարդանյան

Հուլիս 12,2023 19:33

Շրջափակման ժամանակ, մենք բոլորս զինվոր ենք և միասին` միևնույն խրամատում պետք է պաշտպանվենք թշնամուց և այդ առումով կարևոր չէ պետական-հասարակական գործիչ ես, թե՝ սովորական քաղաքացի: Այս մասին, այսօր ասաց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ ռադիո «Ավրորայի» ուղիղ եթերում:

Նրա խոսքով, պատերազմի ժամանակ պաշտոնով չի որոշվում հարգանքը և հավատը՝ առաջնորդի նկատմամբ: 1988թ, ղարաբաղյան շարժման ժամանակ շատ մարդիկ դուրս եկան առաջին գիծ, որովհետև լինելով հայրենասեր ու պատասխանատվություն կրող, կարողացան իրենց հետևից տանել մարդկանց;

«Պարտություն, ապատիա, շրջափակում, այս ամենից, այսինքն ճգնաժամից դուրս գալու 4 եղանակ կա, կամ դու զայրանում ու պատասխան հարված ես հասցնում, կամ ՝ փախչում ես դժվարությունների, կամ քարանում ես քո տեղում՝ հույսով, թե քեզ չեն նկատի, կամ անջատվում ես: Ցավոք սրտի, մեծամասնությունը, թե Արցախում, թե՝ Հայաստանում անջատված վիճակում են՝ մտածելով, թե դա իրենց հետ չի կատարվում ու սա չէ իրականությունը: Ցավոք, մեր հարցումների համաձայն, Հայաստանում մոտ 65 տոկոսն այդ վիճակում են, քանի որ հիասթափություն կա թե՝ անցյալի նկատմամբ, թե՝ ապագայի:

Մենք պետք է պատրաստ լինենք, որ Հայրենիքի ազատությունը, Հայրենիքում ապրելու իրավունքը չի ավարտվում մեկ պայքարով, մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի , որովհետև աշխարհում որևէ մեկը երաշխավոր չի կարող լինել»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Ո՞րն է ելքը՝ վարողի հարցին ի պատասխան, Վարդանյանն ասաց,- «Ամեն օր արթնանալիս, պետք է մտածել, որ այս քայլն ամենակարևորն է շրջափակումից, պատերազմից, ճգնաժամից դուրս գալու համար, ասենք լավ սովորելով նպաստել Արցախի իրավիճակի լավացմանը: Այսպես մտածելու դեպքում, նույնիսկ Հայաստանի բնակչության 2-3 տոկոսը բավարար է,որպեսզի իրավիճակը փոխվի:

Օրինակ, ձեր եթերաժամից քա՞նի ժամն եք Արցախին նվիրում. սա շատ կարևոր հարց է: Ես խորհուրդ եմ տալիս ձեր բոլոր հաղորդումներն ավարտել. «Արցախը պետք է անկախ լինի, միացեք և պայքարեք» կարգախոսով, սա էլ է պայքարի մի ձև: Թվում է մենք շատ անհանգիստ ենք Արցախի ճակատագրով, բայց իրականում օրվա մեջ որքա՞ն ժամանակ ենք տրամադրում Արցախին, եթե Արցախի միտքը մեջներս լինի և պատրաստ լինենք պայքարի, հաստատ արդյունք կունենանք»,-ընդգծեց Ռուբեն Վարդանյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31