Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունները մի բան են փաստում՝ հայկական կողմը ճակատագրական սխալ է արել՝ հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքից. Տաթևիկ Հայրապետյան

Հուլիս 12,2023 18:08

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի գործողությունները մի բան են փաստում՝ հայկական կողմը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի ճակատագրական սխալ է արել՝ հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքից: Դրանով նրանք ոչ միայն հրաժարվել են իրենց նախընտրական ծրագրից ու կառավարության ծրագրից, այլև բազմաթիվ խնդիրներ ստեղծել Արցախում ապրող հայերի համար: Ադրբեջանը իր գործելաոճով ամեն օր, ամեն րոպե ապացուցում է, որ Արցախում ապրող հայերը չեն կարող անվտանգ լինել Ադրբեջանի կազմում, ավելին՝ նրանք ցույց են տալիս, որ ամեն ինչ անում են, որ Արցախում հայեր առհասարակ չլինեն:

Այս ամենը խելացի օգտագործելու, հետևողական աշխատանքով միջազգային հարթակներում տեղ հասցնելու փոխարեն, գնացել ու կիլոմետրերով Ադրբեջան են ճանաչել, իսկ փոխարենը Ադրբեջանն անգամ ՀՀ տարածքային ամբողջականությունը չի ճանաչել, դեռ մի բան էլ ՀՀ տարածքներ է օկուպացրել:

Այսօր ադրբեջանական մեդիա տիրույթը գրում է այն մասին, որ Կարմիր խաչի մուտքն Արցախ սահմանափակվել է, որպեսզի հարկադրեն նրանց օգտագործել Ադրբեջանի տարածքը: Դրա համար էլ ծխախոտների բեմադրությունն էին կազմակերպել:

Ադրբեջանի տրամաբանությամբ, այս գործողությունների արդյունքում ծանր հիվանդ հայերին իբր կտանեն Ադրբեջան՝ «բուժելու»… Տեսնում ենք էլի Ադրբեջանի վերաբերմունքը հայերի նկատմամբ, վերջին յոթ ամիսը մարդկանց պատանդի կարգավիճակով են պահում, իսկ վերջին երկու ամիսը՝ առհասարակ սովի մատնում:

Լավ է՝ գոնե ՀՀ ԱԳՆ–ն այսօր հասկացավ, որ Արցախում սով է սկսվում, մնում է մի քիչ էլ երկար մտածեն ու միգուցե հասկանան, որ Արցախին Ադրբեջանի կազմում թողնելը ճակատագրական սխալ է ու պետք է արագ փոխել այս վտանգավոր քաղաքականությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31