Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն. Անդրանիկ Թևանյան

Հուլիս 12,2023 17:50

«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը՝

Պատերազմ ու պարտություն բերող իշխանությունները հիմա բոլորին փորձում են վախեցնել պատերազմով՝ ներկայանալով որպես խաղաղության աղավնի: Բայց այդ ապրանքն արդեն հնամաշ է ու քիչ գնորդ ունի:

1.Պատերազմը լինում է այն դեպքում, երբ հայտարարում ես, որ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս ու թշնամուց սպասում խաղաղություն: Թշնամին քո սպասումներին պատասխանում է կրակոցներով:

2.Երբ Արցախը ճանաչում ես Ադրբեջանի մաս, փակում ես բանակցային գործընթացի դուռն ու բացում Հայաստանի տարածքների նկատմամբ թշնամու ախորժակը: ՀՀ օրվա իշխանությունը փորձում է հակառակն ապացուցել հանրության մի մասին, սակայն Բաքուն իր քայլերով մշտապես հերքում է այդ տեսությունը:

3.Բանակցային գործընթացի ժամանակ չարժե օգտագործել «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, բայց իրավունք չունես օգտագործել նաև «Արցախն Ադրբեջան է, և՛ վերջ» ձևակերպումը: Երկու դեպքում էլ թշնամին շահում է: Ժամանակի ու տարածության զգացողությունը շատ կարևոր է: Եթե, իհարկե, այլ նպատակներ չես հետապնդում:

Էլի բաներ կան, որոնք մտնում են կարելիների ու չիրակելիների շարքի մեջ, բայց դրանք դպրոցահասակ երեխաների համար են, ոչ թե պետական պաշտոնյաների:

Իսկական խաղաղությունը սկսում է չիկարելիները բացառելով: Դրանից հետո արդեն նոր մտնում ենք դիվանագիտության դաշտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31