Գորիսցիները ոգեւորված են իրենց քաղաքում «Յուքոմի» ֆիքսված ցանց գործարկելու առիթով։ Դիանան Aravot.am-ին ասաց, որ ինքը օգտվել է կապի տարբեր ծառայություններից, սակայն որոշել է ընտրել «Յուքոմը», որովհետեւ, իր իսկ խոսքով, այստեղ կապի որակը բարձր է։ «Դա անչափ կարեւոր է նաեւ Հայաստանի, հատկապես, Սյունիքի ներկայիս պայմաններում սահմանամերձ բնակավայրերի միջեւ վստահելի ու անխափան կապ ունենալու, որակյալ ինտերնետի միջոցով աշխարհում մեր երկրի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին իրազեկված լինելու առումով»։
Արտյոմ Օհանջանյանը, որը «Յուքոմի» ֆիքսված ցանցի առաջին բաժանորդն է Գորիսում, նշեց․ «Կապի այս միջոցը, ինչպես ասում են, երբեք չի կախում, իսկ հեռուստաալիքներն այնքան շատ են, որ չես հասցնում մինչեւ վերջ թերթել։ Շատ կարեւոր է նաեւ սակագների մատչելիությունը։ Հիմա արդեն կարող ենք առանց որեւէ դժվարության ոչ միայն խոսել հեռվում գտնվող մեր հարազատների, ընկերների հետ, այլեւ տեսնել նրանց»։
Արտյոմ Օհանջանյանն ասաց նաեւ, որ այս ծառայությունը իրեն հարմար է մասնագիտության բերումով, քանի որ ինքը աշխատում է տեղի հեռուստաընկերությունում եւ բարձրակարգ ինտերնետ ունենալը շատ կարեւոր է։
Գորիսում Ռալֆ Յիրիկյանին մոտեցան թիվ 1 եւ թիվ 4 ավագ դպրոցների եւ 2024 թվականին հիմնադրման 100-ամյակը նշել պատրաստվող Գորիսի պետական քոլեջի տնօրենները՝ իրենց կրթօջախներին գոնե մեկ տարի անվճար ինտերնետ տրամադրելու ակնկալիքով։ Տեղեկանալով, որ դա կրթօջախների լաբորատորիաների համար է, պարոն Յիրիկյանն ասաց․ «Ձեր դիմումը Յուքոմը չի մերժելու։ Ձեր կրթօջախներին մեկ տարի անվճար ինտերնետ կտրամադրի։ Հիմա ճիշտ հասցեները փոխանցեք իմ թիմակիցներին, որպեսզի անձնակազմը ուսումնասիրություններ անի եւ հասկանանք, թե ինչպես ենք միացումները տալու։ Կարող ենք ժամկետը մեկ տարի էլ ավելացնել, եթե աշակերտները եւ ուսանողները ակտիվ լինեն։ Որպեսզի ինտերնետը նրանց համար գործիք դառնա՝ մուտք գործելու մեծ աշխարհ։ Որպեսզի սովորողները ձեռք բերեն այսօրվա մեծ աշխարհի համապատասխան գիտելիքները եւ զարգանան»։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ