ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարությամբ 2023 թվականի մայիս ամսի ընթացքում մարզի համայնքապետարանների կողմից գույքագրվել են համայնքների վարչական տարածքներում առկա գովազդային վահանակները։
Տրված հանձնարարականի համաձայն՝ մինչև 2023 թվականի հունիսի 1-ը համայնքապետարանները պետք է միջոցներ ձեռնարկեին՝ ինքնակամ տեղադրված գովազդային վահանակներն օրինականացնելու ուղղությամբ։
Հունիսի 1-ից հետո, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նոր հանձնարարությամբ, մարզի համայնքների ղեկավարներին առաջարկվել է օրինականացման չդիմած գովազդային վահանակների ցանկը ներկայացնել մարզպետի աշխատակազմ։
Այժմ աշխատանքներ են ընթանում համայնքների վարչական տարածքներում, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների եզրերին ապօրինի տեղադրված գովազդային վահանակները և ցուցանակները ապամոնտաժելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հարգելի տնտեսվարողներ, հիշեցնում ենք, որ առանց թույլտվության գովազդային վահանակների տեղադրումը և առանց պայմանագրի գործունեությունը հանգեցնում է վարչական պատասխանատվության:
Հորդորում ենք ձեռնպահ մնալ ապօրինի գործունեությունից։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ