Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայողները կմասնակցեն»․ Արցախի պետնախարար

Հուլիս 12,2023 17:32

Այսօր Արցախում բողոքի ցույց էր անում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»։ Նրանք պահանջում են ապաշրջափակել Բերձորի միջանցքը։ Մասնակիցները որոշեցին գնալ նախագահական նստավայր, կառավարություն, դիմել իշխանություններին՝ պարզելու՝ Արցախի իշխանությունները միանո՞ւմ են իրենց, թե՞ ոչ։

Ցուցարարների հետ հանդիպեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Եթե համաժողովրդական շարժումն է իրավիճակից դուրս գալու միակ ելքը, այդ ժամանակ արդեն բոլորս միասնաբար դուրս կգանք։ Համոզված եղեք, պետական իշխանությունը, պետական ծառայողները, գուցե ինչ-որ տեղ պաշտոնական լիազորություններով պայմանավորված՝ ավելի զուսպ են, բայց համաժողովրդական շարժման ժամանակ պետական ծառայող, ոչ ծառայող տարբերակում չի լինելու։ Մեկ անձի պես ամբողջ ժողովուրդը միասնաբար մասնակցելու է համաժողովրդական շարժմանը»։

Պետնախարարի ելույթից հետո «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» անդամներից Դավիթ Վանյանն ասաց, որ պայքարի արդյունքում իրավիճակը բերել են նրան, որ բոլորը համաձայն են պայքարի դուրս գալ։ «Վաղը, մյուս օրը 10, 20, 50 հազար մարդ է դուրս գալու, սա ձեր բոլորի շնորհիվ է»,- շարժման մասնակիցներին դիմեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31