Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Մարտին Լյութեր Քինգին էլ սոցցանցերում վարկաբեկեին, գրեին՝ դու խաբում ես բոլորին». Մանե Թանդիլյան

Հուլիս 12,2023 16:06

«Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս եւ առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը, որ բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Նա առաջնորդության թեմայով զրույց-քննարկում ունեցավ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների եւ հանդիպմանը մասնակից մյուս երիտասարդների հետ «Մատենա» առաջնորդության դպրոցում:

«Ես կարծում եմ, որ երիտասարդների հետ խոսելու, հատկապես լսելու շատ բան կա, եւ այսօր այն օրերից է, որ կուզենամ ինձ ոչ բնորոշ քիչ խոսել ու փոխարենը շատ լսել, քանի որ կարեւոր եմ համարում երիտասարդների անելիքը այս ճգնաժամային իրավիճակում Հայաստանի Հանրապետության համար: Ու որպեսզի այդ անելիքն իրացվի, մենք պետք է կարողանանք լսել իրենց, իրենց բարձրաձայնած խնդիրները ու գտնել համատեղ լուծումներ:

Հաճախ մեզ թվում է՝ ամեն ինչ գիտենք, բայց ես խորապես համոզված եմ, որ բացի այն, որ ժամանակները փոխվում են, հետեւաբար այսօրվա երիտասարդները նույնը չեն, ինչ մենք էինք, նաեւ ընկալումն է փոխվում իրավիճակի»,-ասաց Մանե Թանդիլյանը: Նա անդրադարձավ այսօրվա աշխարհում առաջնորդության մարտահրավերների, այս համատեքստում կանանց դերին:

«Ինձ հաճախ ասում են, որ կանայք առաջնորդության մեջ պիտի զիջեն, կամ զիջում են տղամարդկանց: Մենք միասին քննարկման առարկա կդարձնենք այն, թե ինչու է նման կարծիք ձեւավորվել: Իմ համոզմամբ, բոլոր գիտակից տղամարդիկ, այդ կարծիքը պիտի չունենան»,-հավելեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը:

Ընդգծեց, որ մարդկանց գործունեությունը եւ առաջնորդությունը պիտի համապատասխանեն եւ բացառվի կեղծիքը, հատկապես, նրա խոսքով, ապրում ենք այնպիսի դարում, որտեղ տեղի է ունենում մարդկանց, առաջնորդների վարկաբեկում, ու համատարած արժեզրկման մեջ հաճախ դժվար է լինում տարբերակել կարեւորը երկրորդականից: Այդ ամենին նպաստում է նաեւ սոցցանցերով տարածվող չճշտված, միտումնավոր խեղաթյուրված տեղեկատվությունը:

«Եթե ժամանակին Մարտին Լյութեր Քինգի մասին այնքան տեղեկատվություն լիներ, ինչքան այսօր, նա թերեւս չէր կարողանա իրականացնել այն կարեւորագույն փոփոխությունը, որ արեց ԱՄՆ-ում, որովհետեւ կսկսեին չհավատալ, վարկաբեկել, գուցե սոցցանցերում գրեին՝ դու այն մարդկանցից ես, որ խաբում է բոլորին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31