Լրահոս
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյան․ «Կապը այնպիսի տեխնոլոգիա է, որ երբ տեղադրում ես նորը, որոշ ժամանակ հետո լինելու է ավելի նորը․ եւ այդ ավելի նորը պետք է միշտ հասանելի լինի բաժանորդին»

Հուլիս 12,2023 15:51

Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ մարզային եւս վեց քաղաք՝ Գորիս, Աշտարակ, Արտաշատ, Գավառ, Սեւան, Իջեւան մուտք գործելու վերաբերյալ, «Յուքոմ» ընկերությունը Գորիսում գործարկեց ֆիքսված ցանց։

Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց․ «Յուքոմը» հայտարարում է, որ ամբողջ Գորիսի համար արդեն կառուցել է նոր ֆիքսված ցանց եւ զուգահեռ արդիականացրել է շարժական կապի ցանցը Գորիս քաղաքում։ Բայց դա չի նշանակում, որ աշխատանքը վերջանում է։ Մենք աշխատանքներ ունենք անելու ամբողջ Հայաստանի տարածքում եւ սա դեռ սկիզբն է։ Այնպես որ, հետաքրքիրը դեռ առջեւում է։

Ավելի մանրամասն հիմա չեմ ուզում խոսել՝, ցանկանալով ինտրիգ ստեղծել մեր հետաքրքրասեր բաժանորդների համար, որպեսզի մեր սիրելի գորիսցիները այցելեն մեր սպասարկման կենտրոն եւ հայտեր լրացնեն։ Ու մենք խոստանում ենք առավելագույնը երեք օրվա ընթացքում իրականացնել միացումները տներում»։

Aravot.am-ի հարցին, թե այս ծառայությունն էլ կյանքի կոչելով «Յուքոմի» ծածկույթը որքա՞ն կազմեց Հայաստանում, Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց․ «Հետաքրքիր փուլերը դեռ առջեւում են։ Եկեք հիմա տոկոսներից, թվերից չխոսենք։ Երբ մենք ավարտած կլինենք լայնածավալ աշխատանքները, այն ժամանակ կնստենք ու կխոսենք այնպիսի թվերից, որոնցով մենք ավելի երեւացող կդառնանք մրցակցային դաշտում»։

Aravot.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե աշխատանքները երբեւէ կավարտվե՞ն։ «Աշխատանքը չպետք է ավարտվի։ Երբ մենք խոսում ենք զարգացած՝ արդիականացված եւ ընդլայնված ցանցերի մասին, դա նշանակում է, որ ամեն օր աշխատանք պետք է տարվի։ Կապը այնպիսի տեխնոլոգիա է, որ երբ տեղադրում ես նորը, որոշ ժամանակ հետո լինելու է ավելի նորը։ Եվ այդ ավելի նորը պետք է տեղադրվի ցանցում, որովհետեւ դա բաժանորդի իրավունքն է, դա պետք է միշտ հասանելի լինի բաժանորդներին, որպեսզի վայելեն այնպիսի կապի ծառայություններ, որպեսզի լինի կապի այնպիսի որակ եւ այնպիսի թողունակություն, ինչպես է զարգացած երկրներում այնտեղի բաժանորդների համար»,-պատասխանեց «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31