«Հետք». «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի հետևանքով մահացած երկու քաղաքացիների իրավահաջորդները 314 մլն դրամի նյութական և ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայց են ներկայացրել քննությունն իրականացնող Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչություն: Պահանջում են առևտրի կենտրոնի պատասխանատուներից, պաշտոնատար անձանցից և պետությունից հօգուտ իրենց բռնագանձել մերձավորի կորստի կապակցությամբ 100-ական մլն դրամ և 114 մլն դրամ՝ պատճառված գույքային վնասի համար:
Փաստաբան Ավագ Լալայանը մեզ հետ զրույցում ասաց, որ 2022թ. պայթյունի ժամանակ մահացած Արտավազդ Հայրապետյանն անհատ ձեռնարկատեր էր, և «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացնում էր տնտեսական և կենցաղային ապրանքների մանրածախ և մեծածախ առևտուր:
Ավագ Լալայանն ասաց, որ բացի գույքային վնասը, պահանջում են նաև մերձավոր ազգականի՝ Արկադիի հոր կորստի կապակցությամբ տուժողին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում՝ 100 մլն դրամ։
Որդու կորստի համար 100 մլն դրամի ոչ նյութական վնասի հատուցման պահանջ էլ ներկայացվել է Վահագն Եղոյանի անունից:
Կարդացեք նաև
Գումարային պահանջն ուղղված է «Երևան պահածոնների գործարան» ՓԲԸ-ի (այս ընկերությունն է շահագործում «Սուրմալու» առևտրի կենտրոնը) փոխտնօրեն Վարդան Մանուկյանին, հրավառ իրերի վաճառքով զբաղվող՝ Գարիկ Վարդանյանին, Վահագն Հովհաննիսյանին, Մհեր Վարդանյանին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, որոնց նույնականացման տվյալները տուժողներին պետք է հայտնի դառնան նախաքննության ընթացքում, և դրանց անունների մասով գույքային պահանջի լրացումը կկատարվի հետագայում: Նույն պահանջը ներկայացված է նաև Հայաստանի Հանրապետության դեմ:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: