Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միայն հայ ժողովուրդն է իրավասու մեր միջանցքը բացել, աշխարհը կանգնելու է մեր կողքին, եթե մենք դա ուզում ենք»․ բողոքի ցույց Արցախում

Հուլիս 12,2023 14:38

Արցախում այսօր բողոքի ցույց է իրականացնում «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը»՝ Բերձորի միջանցքի բացման պահանջով։ Շարժման մասնակիցները արցախցիներին ու ամբողջ հայ ժողովրդին կոչ են անում միանալ պայքարին ու դնել միջանցքի բացման հարցը։ Միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հետեւանքով Արցախը հայտնվել է ամբողջական շրջափակման մեջ։

«Անձնական ամբիցիաները, ալարկոտությունը կամ մի ուրիշ պատճառ չպիտի խոչընդոտ հանդիսանա, որ մենք այս ծանր իրավիճակից միասնական ուժերով դուրս գանք։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ բոլորս միասին նույն մեխին ենք խփում։ Այս պահին մեր գլխավոր խնդիրը մեր միջանցքի ապաշրջափակումն է, մի բան, որն անօրինական ձեւով արել է Ադրբեջանը, եւ աշխարհը հանդուրժում է նաեւ մեր լռության պատճառով։ Այլ պատճառներ եւս կան, բայց մեր լռությունն իրենց ձեռքերը բաց է թողել։ Միասին պետք է կարողանանք պայքարել, անձնական ամբիցիաները, քաղաքական հայացքներ, «դիվանագիտությունը»՝ դիվանին նստած լինելու մասին է խոսքը, լրիվ մի կողմ ենք թողնում։ Այս իրավիճակից փրկվելու ճանապարհը մեկն է՝ գնում ենք բացելու մեր միջանցքը»,- ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Նրա խոսքով՝ միայն մենք ենք կարողանալու բացել մեր միջանցքը՝ Արցախում ապրող ժողովուրդը, ՀՀ մյուս մարզերում ապրող մեր հայրենակիցները, մեր Սփյուռքը, բոլորս միասնական ուժերով նույն նպատակի համար պետք է պայքարեն։ «Չպետք է թողնենք բանը հասնի նրան, որ շատ ուշ լինի։ Հիմա էլ ենք ուշացրել, բայց դեռ ուշ չէ, եթե միանում ենք, եթե պայքարում ենք։ Մի ալարեք, դուրս եկեք միացեք պայքարին, միայն հայ ժողովուրդն է իրավասու ճանապարհը բացել։ Աշխարհը կանգնելու է մեր կողքին, եթե մենք դա ուզում ենք»,- հավելեց նա։

Շարժման անդամ Դավիթ Վանյանն էլ կոչ արեց․ «Հայություն, միացեք, բոլ է տներում նստեք, այդ ժամանակը անց է կացել վաղուց։ Թող աշխարհը տեսնի, որ արցախցին միանում է, ցանկացած հարց լուծում է։ Այս հարցն այստեղ պետք է լուծվի, դուրս գանք մի մարդու նման»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31