Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանա լճից հավելյալ ջրառ կիրականացվի, Ազգային ժողովն ընդունեց օրենքի փոփոխությունները

Հուլիս 12,2023 12:46

Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքները։ Խորհրդարանն ի թիվս քննարկված այլ նախագծերի, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նաեւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ըստ այդմ՝ օրենքով նախատեսված 170 մլն խմ ջրի փոխարեն, ոռոգման նպատակով Սեւանից այս տարի բաց կթողնվի մինչեւ 240 մլն խմ ջուր։ Կառավարության անդամները սա հիմնավորում են նրանով, որ տարին սակավաջուր է, եւ ջրամբարներում անհրաժեշտ քանակի ջուր ամբարված չէ։ Նախագծին կողմ քվեարկեց 65, դեմ՝ 22 պատգամավոր։

ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանն ասել էր, որ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը քննարկումների արդյունքում բացասական եզրակացություն էր տվել Սեւանից հավելյալ ջրառի մասին կառավարության առաջարկին

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31