Ֆրանսիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյին: «Մենք բարձր ենք գնահատում 2020 թվականից ի վեր Ձեր անձնական հանձնառությունը Հայաստանի եւ Արցախի հարցում՝ որպես ֆրանսիական ծանրակշիռ քաղաքական գործիչ եւ Ձեր ծավալած գործունեությունը՝ որպես Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր-նախագահ»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ-ի համար կարեւորություն ունեցող հարցերում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Սենատի կողմից արտահայտվող համերաշխության ու սկզբունքային դիրքորոշումների համար:
Բրունո Ռըտայոն նշել է, որ այս հանդիպումն իր համար առաջին հերթին լավ բարեկամների հետ շփվելու սպասված առիթ է, որը հնարավորություն կտա նորություններ իմանալ Հայաստանի եւ արցախահայության մասին: Նա հայտնել է, որ Հայաստան կատարած վերջին այցը մտահոգիչ էր. սպառնալիքի տակ են ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլեւ Հայաստանի բնակիչները: Բրունո Ռըտայոն հավելել է, որ ավտորիտարիզմն ու բռնապետությունը լուրջ հարցականի տակ են դրել ժողովրդավարության ուղով տարածաշրջանի զարգացումը:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահն արձագանքել է, որ ամենօրյա ռեժիմով բարձրաձայնում են միջազգային հանրությանը սրա մասին եւ մեր գործընկերներից ակնկալում շարունակական աջակցություն ու կոնկրետ քայլեր՝ տարածաշրջանը ցնցումներից ու պատերազմից զերծ պահելու համար:
Հանդիպմանը քննարկվել է նաեւ համատեղ աշխատանքային օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ