Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական դավաճանության համար մեղադրվողը ահազանգում է․ «Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա»․ «Ժողովուրդ»

Հուլիս 12,2023 11:56
Bant

Պետական դավաճանության համար մեղադրվող եւ 26 ամիս կալանքի տակ գտնվող Գարուն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ահազանգեց, որ Արթիկի բանտում երկար ժամանակ է, պահանջում է արդարություն, չի հասնում:

«Այդ ո՞ր շան տղեն իր մինուճար որդու հետ կգնա պաշտպանելու երկիրը ու մի հատ էլ հակառակորդին տեղակայման վայրը ցույց կտա: Եթե ես իմ երկիրը իր զինվորին, իմ թոռներին վաճառել եմ, թող տանեն, հրապարակային իմ ժողովուրդը ինձ մասնատի, գնդակահարի: Ինձ այն մարդն է մեղադրում, ով զինվորի ղադրը չգիտի: Ես պահանջում եմ արդարություն։ Հիմա դատավոր են փոխել, քրեական գործը նորից վերսկսել են: Իսկ իրականում իմ դեմ գործ են հարուցել մեկ բանի համար, որ ես հաճախակի դուրս եմ եկել երկրից, տարբեր երկրներում եմ եղել, արտագնա աշխատանքի եմ գնացել, եղել եմ նաեւ Թուրքիայում։ Հիմա եթե եղել եմ Թուրքիայում, այնտեղ էլ լիքը հայեր կան, ուրեմն իրենք դավաճա՞ն են: Կրկնում եմ՝ ես արդարություն եմ պահանջում, փաստեր, որոնք ինձ չեն ներկայացնում ու արդեն 26 ամիս կալանքի տակ են պահում»,- ներկայացրեց մեղադրյալը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 7-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ կազմակերպված խմբի կողմից պետական դավաճանության դեպք է բացահայտվել: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Անբասիր ծառայության համար», «Մարտական գործողություններին մասնակցելու համար» մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով, կառավարական պարգեւով պարգեւատրված նախկին զինվորականը իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի հետ աշխատանք փնտրելու պատրվակով մեկնել են Թուրքիայի Հանրապետություն եւ այնտեղ հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում՝ նրանցից ընդունելով նյութական օգուտներ ստանալու դիմաց հավաքագրվելու եւ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության եւ արտաքին անվտանգության գործելու առաջարկը:

Մեղադրյալներից մեկը Գարուն Բաբայանն է, որը Արթիկի բանտից ահազանգել է «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ պահանջելով արդարություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31