«ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ հետևյալ գրառմամբ
Քիչ առաջ կրկին հարձակվել են «ՀայաՔվե»-ի Մարտունու ներկայացուցիչների վրա։ 10-20 հոգով են եղել։ Թղթեր են պատռել, հարվածել մեր ներկայացուցիչներին, ծեծի են ենթարկել մի քանի ստորագրողների։ Փորձել են հարվածել ոստիկանների։ Տեղի ունեցածի մասին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում։