Լրահոս
Օրվա լրահոսը

Այս մարդիկ 20 տարուց ավելի ժամանակ են ունեցել ու խնդիրը չեն լուծել, երեք ամիս են պահանջում, որ ի՞նչ անեն․ Վարդան Հարությունյան

Հուլիս 12,2023 11:10

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Վարդան Օսկանյանն ասում է՝ թող Փաշինյանը, որ հեռու է դիվանագիտությունից, մի կողմ քաշվի, իրեն/իրենց երեք ամիս ժամանակ տա, ու իրենք կփոխեն ընթացող բանակցությունների տրամաբանությունը, այնպես կանեն, որ հայկական կողմի կորուստները պակասեն։ Սերժ Սարգսյանն էլ երկրորդում է, թե՝ խելոք միտք է։

Այն, որ այսօր եղածները դիվանագիտությունից հեռու են, որ մեր երկիրը ներկայացնողները ոչ միայն դիվանագետի ճանապարհ, այլ աշխատանքային որեւէ լուրջ ճանապարհ չեն անցել ու այնպիսի բարդ բնագավառում, ինչպիսին դիվանագիտությունն է, հաջողել չեն կարող՝ դուրս է կասկածից։
Բայց ավելի քան տարօրինակ է Օսկանյանի-Օսկանյանենց երեք ամիս ուզելը։ Այս մարդիկ 20 տարուց ավելի ժամանակ են ունեցել ու խնդիրը չեն լուծել։ Ավելին՝ իրենց անզիջում դիրքորոշմամբ, իրենց ոչմիթիզականությամբ բանակցությունները փակուղի են տարել։ Նրանց օրոք Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային տնտեսական նախագծերից։ Օսկանյանն անձամբ էր հայտարարում, թե Հայաստանը շրջափակված վիճակում, առանց գազատարների ու առանց նավթատարների, առանց միջանցիկ մայրուղիների էլ դեռ 100 տարի կզարգանա։ Տեսանք ու տեսնում ենք այդ զարգացումը։

Օսկանյանը գալիս է 1990-ականների առաջին տարիներից։ Նա է վարել այդ շրջանի բանակցությունները։ Փայլուն տեղյակ լինելով վիճակին, ուժերի դասավորությանը ու մեր հնարավորություններին 1998-ին, առանց աչք թարթելու, փոխզիջումներով խնդիրը լուծելուն դեմ հանդես եկողների ճամբար անցավ։ Դարձավ մեր այսօրվա վիճակի գլխավոր ճարտարապետներից մեկը։

Այս մարդիկ իրենց գործով են ապացուցել, որ դիվանագիտության բնագավառում այսօր եղածներից բոլորովին էլ լավը չեն։ Չեն կարողացել ու տապալել են։ Ու հիմա՝ առանց իրենց անցած ճանապարհին անդրադառնալու, առանց այն վերլուծելու, առանց իրենց արկածախնդիր վարքը գնահատելու՝ երեք ամիս են պահանջում։ Որ ի՞նչ անեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Հա դե բան ա, բլթցրել ա էլի։ Ծերունական հիվանդություն ա հիմա, ի՞նչ անենք։ Ո՞վ չի հասկանում, որ էտ ասածները լրիվ հիմարություն են։ Մարդիկ շատ տեղին հարց են տալիս. 20 տարի էր իշխանության էիք, լուծեիք էտ հարցը։ Չգիտեմ ինչի, բայց իշխանություն կորցրած նախկին «էլիտաներին» թվում ա, թե մարդիկ հիմար են, հիշողություն չունեն ու իրենց կարելի ա նման անիմաստ ու անտրամաբանական հայտարարություններով մոլորության մեջ գցել։ Հավանաբար Հայաստանում չկա գեթ մի մարդ, ով լուրջ կընդուներ Օսկանյանի էս հայտարարությունը։ Չնայած, չէ, առնվազն մի հոգի կա, էն դասականը, ով խելոք միտք որակեց էտ անհեթեթությունը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31