Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԽ քարտուղար․ «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում»․ «Ամերիկայի ձայն»

Հուլիս 12,2023 10:51

«Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում խոսելով Վաշինգտոն կատարած իր այցի մասին՝ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ այցը կրում է հիմնականում երկկողմանի բնույթ ու ընդգրկել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունների լայն շրջանակ: Նրա խոսքով, առկա է լավ հնարավորություն այս հարաբերությունները խորացնելու ու նոր թեմաներ ընդգրկելու համար: «Ժողովրդավարությունն ու տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությունը մեծ դաշտ են բացում այդ համագործակցության համար: Անվտանգությունը, տնտեսությունը, էներգետիկան օրակարգային հարցեր են, որոնք քննարկել ենք ու քննարկելու ենք մոտ օրերս՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք ընդլայնել [հարաբերությունները]»:

Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություների վերաբերյալ հարցին ՝ Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր բանակցությունները փոխլրացնող են, և բոլոր տեղերում օրակարգը գրեթե նույն է: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը տարածաշրջանում օգնում է ապահովել կայունություն, իսկ Երևանը չափազանց բարձր է գնահատում Վաշինգտոնի ջանքերը բանակցություններն առաջ մղելու հարցում: «Իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն, բայց կարող եմ հստակ ասել, որ Երևանը հաստատակամ է խաղաղության օրակարգի հարցում և հետաքրքրված է, որ հնարավորինս արագ կայուն խաղաղության պայամանգիր կնքելու հնարավորութուն ստեղծվի, որովհետև տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը բնականաբար օգնելու է Հայաստանի սուվերենությանը, անկախությանը և պաշտպանելու է նաև Հայաստանի ժողովրդավարությունը»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բանակցային գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք դեռևս չեն գտել իրենց լուծումները: Ամենակարևոր խնդիրներից մեկն է, ըստ նրա, սահմանների հստակեցման հարցը 1975 թվականի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա: Քարտեզի վերաբերյալ դեռևս չկա վերջնական համաձայնություն, բայց այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, նշել է Գրիգորյանը: Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել միջազգային մեխանիզմներ, որպեսզի «Ստեփանակերտն ու Բաքուն քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները»: Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունն ավելի մեծ ջանքեր կգործադրի այս ուղղությամբ:

Պատասխանելով ԼՂ-ում ռուս խաղաղապահների հետ կապված հարցին՝ Գրիգորյանը նշում է. «Ռուս խաղաղապահների մասով՝ Ստեփանակերտում այն ակնկալիքները, որոնք եղել են, չեն արդարանում: Խնդիրներից մեկն այն է, որ Լաչինի միջանցքի փակ լինելը շատ լուրջ հիմնախնդիր է: Նոյեմբերի 9-ով [եռակողմ հայտարարությամբ] Ադրբեջանի որևէ ներկայություն չէր նախատեսվում Լաչինի միջանցքում, և խաղաղապահների խնդիրն էր, որպեսզի Լաչինի միջանքով տեղի ունենա ազատ տեղաշարժ: Այսօր այդ տեղաշարժը չկա, և մեր ակնկալիքն այն է, որ խաղաղապահներն իրականացնեն իրենց առաքելությունը ամբողջությամբ, և Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ չկանգնեն հումանիտար այսպիսի ճգնաժամի առաջ, որովհետև շարունակական ճգնաժամը խորանում է: Վերջին շրջանում միջանցքն ամբողջովին է փակ, նույնիսկ ապրանքների տեղաշարժ չկա: Եվ սա բարդացնում է կյանքը հենց ԼՂ-ում: Ակնկալիքն այն է, որ այսպիսի ճգնաժամեր չլինեն: Հիմնական ակնկալիքն այն է, որ խաղաղապահները կարող լինեն իրենց մանդատի շրջանակում իրականացնեն այն գործառույթները՝ ասինքն ապահովեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունը»:

Ի պատասխան հարցին, կապված Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս հնչեցրած առաջարկի մասին՝ լիազորված դիվանագետների խումբ ձևավորելու ու բանակցություններում ներգրավվելու վերաբերյալ՝ Գրիգորյանն ասել է. «Կարծում եմ՝ Վարդան Օսկանյանը տասը տարի նման հնարավորություն ունեցել է… Փաստն այն է, որ չի կարողացել անել դա տաս տարում, ինչպե՞ս է դա անելու երեք ամսում: Ինձ նույնիսկ նման առաջարկում զարմացնում է ընկալումը պետության հանդեպ. այսինքն՝ եկե՛ք ստեղծենք երկրորդ պետություն կամ երկրորդ պետական ինստիտուտ այդպիսի հարցերի համար, ինչը կարծում եմ շատ անլուրջ է և չպետք է քննարկման առարկա դառնա այդ իմաստով, որովհետև փաստենք՝ նախ նա այդ հնարավորությունը ունեցել է և չի օգտագործել: Որտեղի՞ց համուզմունք, որ նա երկրորդ անգամ կարող է դա անել, այն էլ երեք ամսում ու ինչ-որ անհասկանալի մարդկանց միջոցով…»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31