ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը շարունակում է հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
«Իրավունքի» հետ զրույցում Խաչատրյանը դարձյալ պնդեց, որ Փաշինյանի հայտարարությունը առ այն, որ նա մշտապես ընդառաջել է ԶՈՒ ղեկավարության բոլոր առաջարկներին և սպառազինություն ձեռք բերելու համար միշտ տրամադրել է անհրաժեշտ ֆինանսավորումը, չի համապատասխանում իրականությանը:
«Բազում են եղել դեպքերը, երբ անհրաժեշտ ֆինանսավորումը չի հատկացվել»,- պնդեց Խաչատրյանը:
Խնդրանքին՝ պարզաբանել, թե կոնկրետ ո՞ր դեպքերում է դա եղել, Խաչատրյանը նշեց. «Դա շատ մեծ ցուցակ է, և հատ-հատ չեմ կարող ներկայացնել: Բնականաբար, խոսքը գնում է առաջնահերթ պահանջների մասին: Պարզ է, որ ավել ձեռք բերելու համար գումար չէինք ուզելու նրանից»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այս համարում