Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, հիմա ինչի՞ է սպասում հայ ժողովուրդը

Հուլիս 12,2023 14:00

Արդեն ամբողջ աշխարհը գիտի, թե այսօր ինչ իրավիճակում են հայտնվել Արցախն ու Հայաստանը եւ որտեղից է այդ ամենը գալիս: Դրա պատճառները շատ-շատ են, բայց մի երկու կարեւորների մասին փորձեմ բարձրաձայնել:

Առաջին գլխավոր պատճառը Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ոչ հայրենասիրական պահվածքն է, մյուս պատճառներն են. դավաճանների եւ թալանչիների առկայությունն է հայ ժողովրդի ներսում, որը բերում է անձնական շահը հայրենիքի շահից բարձր դասելը, կեղծ «ժողովրդավարության» սերմանումը լյումպեն մասսայի ուղեղներում, վարկերով թափով կառուցապատումները, որից հատկապես շատ է ոգեւորվում ոչ գրագետ, ոչ հեռատես ժողովրդական հատվածը, մանավանդ, երբ դրանք նպատակադրված համեմատվում է նախորդ իշխանությունների կատարած կառուցապատման ու վերանորոգման աշխատանքների հետ, որոնք իրենց ծավալներով տեսանելիորեն՝ իրոք գերազանցում են նախորդների արած աշխատանքներին:

Ահա, այս ամենը դառնում է լրջագույն պատճառ, որպեսզի ժողովրդի այդ հսկայածավալ հատվածը հիասթափվի նախորդ իշխանություններից, թեկուզ լիովին չհավատալով ներկա իշխանություններին եւ դրանով հայտնվելով չկողմնորոշված վիճակում, դառնում է լիովին անտարբեր հայրենիքի կորստի նկատմամբ: Եթե սրան էլ գումարենք այն հանգամանքը, որ դրանցից շատերին՝ թեկուզ առանց հիմնավորման, թվում է՝ քանի դեռ թուրքերը չեն եկել ու վերցրել Արցախն ու Հայաստանը, այն դեռեւս մերն է, ուստի նրանք համեմատաբար հանգիստ են, չեն փորձում տեղից շարժվել, դարձել են լիովին անտարբեր ու չեն միանում ընդդիմության ու հայրենասեր մասսայի պայքարին, որի հետեւանքով իշխանափոխությունն անհնարին է դառնում, մանավանդ, իշխանական աթոռներից կառչած այսպիսի իշխանության պարագայում, իսկ իշխանությունները համառորեն շարունակում են Արցախը եւ մնացած շատ տարածքներ տալու սխալ ռազմավարական գիծը, ընդհուպ համաձայնելով, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում՝ Ալիեւի ուզած բոլոր պայմաններով: Օր օրի գնալով նաեւ բացվում է Ալիեւի ախորժակը, ամեն օր քնում-զարթնում՝ նորանոր տարածքներ է ուզում, որին խիստ ադեկվատ Հայաստանի իշխանությունները վախից ու հայրենասիրության իսպառ բացակայությունից ելնելով՝ համաձայնում են այն բոլոր նոր առաջարկություններին, որը թռչում է Ալիեւի շուրթերից:

Փաստացի, այսօր հարեւանի պահանջների նկատմամբ չկա որեւէ լուրջ դիմադրություն, ժամանակն ի վնաս մեզ է աշխատում, որի հետեւանքով իշխանություններն անում են այն ամենն, ինչ Ալիեւն է պահանջում, ի լուր աշխարհի բարձրաձայնելով, որ արդարությունը վերջապես հաղթանակում է, անգամ ինքը պատրաստակամ է ներում շնորհել Արցախի անօրինական ձեւավորած իշխանություններին, նրանց եւ մնացած արցախցիներին տալով ադրբեջանական քաղաքացիություն, որի իրական նրբություններին տեղյակ չլինելով, որոշ երկրներ գնահատում են Ադրբեջանի ղեկավարի գթասրտությունը, իսկ երկրների այն մասը, որի շահերը համընկնում են Ադրբեջանի շահերի հետ եւ նրանք կողմ են, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում ու Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագծում՝ սահմանագծումն ու սահմանազատումն ընթանան ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում, որի պատճառով էլ նրանք եւս գնահատում են Ալիեւի կամեցողությունը, որի համար ողջունում են Ալիեւին ու Փաշինյանին՝ փոխադարձ ընկալման համար:

Լավ, մի՞թե մեր ժողովուրդն այս ամենը չի տեսնում, թե Ալիեւն ինչպես է ձեռ առնում ողջ հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին, միաժամանակ Արցախից ու Հայաստանից վերցնելով այն ամենն, ինչ ինքն է ուզում: Եվ մի՞թե այսքանից հետո մեր ժողովուրդը լրիվ անթասիբ է, որ հանդուրժում է այս ամենը, որի հիմքերը տվել են Հայաստանի գործող իշխանությունները եւ չի փորձում գոնե իշխանափոխություն իրականացնել մեր երկրում՝ դրանով իսկ, գոնե փոքրիշատե մաքրելով իր ճակատին դաջված վախկոտի ու անպատիվի խարանը: Եթե այդպես է, այսքանից հետո, ինչի՞ է սպասում «անվախ», «թասիբով», «ժողովրդավար» հայ ժողովուրդը:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հայաստանի բնակչության ստվար մասը սպասում է երբ է թուրքը գալու՝որ առանց «վիզա» հայտնվեն եվրոպայում՝ապրեն «մարդավարի»եվրոպացիների «թերմացքով» եւ հիմնականո մ այս իշխանությանը ձայն տված հատվածը- – –

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31