Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ավինյանն ընդդեմ լրագրողի գործը կլսվի

Հուլիս 12,2023 13:30

Հուլիսի 17-ին, ժ.14.45-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում նշանակվել է Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող, մեկնաբան Դավիթ Սարգսյանի գործով նիստը:

Դատարանի մայիսի 2-ի որոշմամբ հայցադիմումը ընդունվել էր վարույթ:

Նույն օրը որոշում էր կայացվել հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել մասնակի: Միջնորդությունը, որը ներկայացրել էր Երեւան քաղաքի քաղաքապետի տեղակալի ներկայացուցիչը, հետեւյալն էր. մինչեւ սույն գործով կայացվելիք դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը 9000000 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք դնել պատասխանող «168 ժամ» ՍՊ ընկերությանը պատկանող անշարժ գույքի նկատմամբ եւ նույնքան՝ լրագրողին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա։

Միջնորդությունը՝ «168 ժամ»-ին պատկանող դրամական միջոցների, շարժական գույքերի նկատմամբ արգելանքի կիրառման մասով մերժվել էր, լրագրողի մասով՝ բավարարվել:

Հայցվորի ներկայացուցիչը մայիսի 16-ին եւ մայիսի 17-ին ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է վերացնել պատասխանող Դավիթ Սարգսյանին պատկանող գույքի նկատմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը: Միջնորդությունը դատարանը բավարարել էր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31